ԱՊԼ-ն ներկայացնող երեք ակումբներ հետաքրքրված են Նավասի ծառայություններով

ԱՊԼ-ն ներկայացնող երեք ակումբներ հետաքրքրված են Նավասի ծառայություններով

21/01/2023 - 18:57

ՊՍԺ-ի դարպսապահ Կեյլոր Նավասը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կոստառիկացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են անգլիական Պրեմիեր լիգան մերկայացնող երեք ակումբներ. խոսքը «Լեսթերի», «Բորնմութի» և «Նոթինգհեմ Ֆորեսթի» մասին։

Աղբյուրի փոխանցմամբ` «անտառապահներն» ամենաշատն են ցանկանում Նավասին տեսնել իրենց շարքերում, քանի որ ակումբի հիմնական դարպասապահ Դին Հենդերսոնը երկար ժամանակով շարքից դուրս է մնացել։

Հատկանշական է, որ Նավասը նույնպես դեմ չէ հեռանալ ՊՍԺ-ից, քանի որ փարիզյան ակումբում կորցրել է տեղը մեկնարկային կազմում` մրցակցությունը պարտվելով Ջանլուիջի Դոնարումային։

Նշվում է, որ «Պարի Սեն-Ժերմենը» 36-ամյա դարպասապահի վաճառքից ցանկանում է ստանալ նվազագույնը 5 մլն եվրո։

Ավելի վաղ կային տեղեկություններ, որ կոստառիկացի ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը», որը վերջերս պայմանագիր է կնքել Կրիշտիանու Ռոնալդուի հետ։

Հավելենք, որ Կեյլոր Նավասը ՊՍԺ-ի կազմում հանդես է գալիս 2019 թ. սեպտեմբերից` անցկացրած 107 խաղում դարպասը 47 անգամ պահելով անառիկ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023