Գրեհեմ Փոթերը, հնարավոր է, շատ արագ նոր աշխատանքի անցնի

Գրեհեմ Փոթերը, հնարավոր է, շատ արագ նոր աշխատանքի անցնի

03/04/2023 - 15:30

«Չելսիի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը, հնարավոր է, շատ շուտով նոր աշխատանքի անցնի։

Բանն այն է, որ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ «Լեսթերը» նույնպես հեռացրել է իր գլխավոր մարզչին` պաշտոնանկ անելով Բրենդան Ռոջերսին։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «աղվեսները» մտադիր են թիմ հրավիրել հենց Փոթերին։

Աղբյուրի փոխանցմամբ` «Լեսթերի» ղեկավարները ցանկանում են կապվել անգլիացի մասնագետի հետ` հասկանալու համար, թե ինչ ծրագրեր ունի նա «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատվելուց հետո։

Հատկանշական է, որ «աղվեսները» 47-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված եղել են դեռևս 2022 թ. սեպտեմբերին, սակայն վերջինս նախընտրեց գլխավորել «Չելսին»։

Սպասվում է, որ եթե ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով «Լեսթերին» հաջողվի պահպանել տեղը Պրեմիեր լիգայում, ապա Փոթերն է լինելու ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն։

Նշենք, որ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը «Լեսթերի» խաղը պահեստայինների նստարանից ղեկավարելու են Բրենդան Ռոջերսի օգնականներ Մայք Սթոուելն ու Ադամ Սեդլերը, ովքեր նշանակվել են գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարներ։

Հավելենք, որ «Լեսթերը» Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 28 խաղից հետո վաստակել է ընդամենը 25 միավոր և զբաղեցնում է միայն 19-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023