Հեղինակավոր Goal պարբերականը ներկայացրել է իր վարկածով «Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված ցանկը։ «Ոսկե գնդակի» 2026թ. մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
Ավելին
Արգենտինայի թիմի դեմ ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչի խաղում (1:2) Անգլիայի ազգային հավաքականն Էնթոնի Գորդոնի խփած գոլից հետո գնդակին տիրել է ժամանակի ընդամենը 12 տոկոսը, հայտնում է Opta-ն։ «Երեք առյուծներն» «Ալբիսելեստեի» դեմ հանդիպման 55-րդ րոպեին «Բարսելոնայի» նորեկի գոլի շնորհիվ բացել են հաշիվը, բայց դրանից հետո անցել են խորը պաշտպանության։ Արգենտինացիները մեծ ճնշում էին գործադրում Ջորդան Պիկֆորդի պաշտպանած դարպասի […]
Ավելին
ԱԱ-2026-ի եզրափակիչի երկրորդ մասնակիցն Արգենտինայի ազգային հավաքականն է։ «Ալբիսելեստեն» մրցաշարի կիսաեզրափակիչում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Անգլիայի թիմի նկատմամբ։ «Երեք առյուծներից» հաշիվը 55-րդ րոպեին բացեց «Բարսելոնայի» նորեկ Էնթոնի Գորդոնը։ Աշխարհի գործող չեմպիոնը բաց թողած գոլից հետո նետվեց առաջ` փրկելու խաղը։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմի պատասխան գոլը 86-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով խփեց Էնցո Ֆեռնանդեսը։ Թվում […]
Ավելին
ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչում Արգենտինայի ազգային հավաքականը, լրացուցիչ ժամանակը ներառյալ, 3:1 հաշվով հաղթեց Շվեյցարիայի թիմին։ Աշխարհի գործող չեմպիոնը հաշիվը բացեց արդեն 10-րդ րոպեին. Լիոնել Մեսիի ասիստից հետո աչքի ընկավ Ալեքսիս Մաքալիսթերը։ Շվեյցարացիները 67-րդ րոպեին Դան Նդոյեի ջանքերով խփեցին պատասխան գոլը։ 72-րդ րոպեին Մուրատ Յակինի գլխավորած թիմը մնաց 10 ֆուտբոլիստով։ Գլխավոր մրցավար Ժոաու Պինեյրուն սիմուլյայցիայի համար երկրորդ […]
Ավելին
ԱԱ-2026-ի J խմբի երրորդ տուրում Արգենտինայի ազգային հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Հորդանանի թիմին։ «Ալբիսելեստեից» գոլերը խփեցին Ջովանի Լո Չելսոն, Լաուտարո Մարտինեսը և Լիոնել Մեսին։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսին ու Լո Չելսոն մրցակցի դարպասը գրավեց տուգանայինից կատարած հիանալի հարվածով։ 39-ամյա Մեսին 6 գոլով Մունդիալի լավագույն ռմբարկուն է։ Հորդանանից աչքի ընկավ Մուսա Թամարին։ Աշխարհի գործող չեմպիոն […]
Ավելին
Արգենտինայի ազգային հավաքականն ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթեց Հոնդուրասի թիմին։ ԱՄՆ-ի Քոլեջ Սթեյշն քաղաքի 102 հազար հանդիսական տեղավորող «Քայլ Ֆիլդ» ստադիոնում կայացած խաղում «Ալբիսելեստեի» գոլերը խփեցին Լաուտարո Մարտինեսն ու Ջուլիանո Սիմեոնեն։ Աշխարհի գործող չեմպիոնից հանդիպումը մնասվածքի պատճառով բաց թողեց թիմի ավագ և առաջատար, «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը նախքան ԱԱ-2026-ը […]
Ավելին
Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ` Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա», Արգենտինա), Խուան Մուսո («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Խերոնիմո Ռուլի («Մարսել», Ֆրանսիա)։ Պաշտպաններ` Գոնսալո Մոնտիել («Ռիվեր Փլեյթ»), Նահուել Մոլինա («Ատլետիկո Մադրիդ»), Լիսանդրո Մարտինես («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա», Պորտուգալիա), Լեոնարդո Բալերդի, Ֆակունդո Մեդինա (երկուսն էլ` «Մարսել»), Քրիստիան Ռոմերո […]
Ավելին
«Ինտերը» Իտալիայի 10-ակի գավաթակիր է։ Մրցաշարի եզրափակիչում «Ներաձուրին» 2:0 հաշվով հաղթեց «Լացիոյին»։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմից աչքի ընկավ Լաուտարո Մարտինեսը, իսկ մրցակցի պաշտպան Ադամ Մարուշիչը գրավեց սեփական դարպասը։ Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` փոխարինման մտնելով 68-րդ րոպեին։ 37-ամյա ֆուտբոլիստը կարիերայում երկրորդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթի տիտղոսը։ «Ինտերը» նախորդ անգամ […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 36-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Լացիոյին»։ Հռոմում կայացած խաղում միլանյան գրանդից մեկական գոլ խփեցին Լաուտարո Մարտինեսը, Պետար Սուչիչն ու Հենրիխ Մխիթարյանը։ Մխիթարյանն աչքի ընկավ երկրորդ խաղում անընդմեջ։ 37-ամյա կիսապաշտպանը նախորդ տուրում էլ գրավել էր «Պարմայի» դարպասը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագն ավարտվող մրցաշրջանում խփեց 4-րդ գոլը։ «Ներաձուրին» 85 միավորով առաջին […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 5:2 հաշվով հաղթեց «Ռոմային»։ «Ներաձուրիից» դուբլ գրանցեց Լաուտարո Մարտինեսը, մեկական գոլ խփեցին Հական Չալհանօղլուն, Մարկուս Թյուրամն ու Նիկոլո Բարելան։ «Ջալոռոսիից» աչքի ընկան Ջանլուկա Մանչինին և Լորենցո Պելեգրինին։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից` «Ինտերի» կազմում փոխարինման դուրս գալով 76-րդ րոպեին։ Քրիստիան […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026