ԱԱ-2026. Արգենտինան հերթական գերէմոցիոնալ խաղում հաղթեց Շվեյցարիային` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥
ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչում Արգենտինայի ազգային հավաքականը, լրացուցիչ ժամանակը ներառյալ, 3:1 հաշվով հաղթեց Շվեյցարիայի թիմին։
Աշխարհի գործող չեմպիոնը հաշիվը բացեց արդեն 10-րդ րոպեին. Լիոնել Մեսիի ասիստից հետո աչքի ընկավ Ալեքսիս Մաքալիսթերը։
Շվեյցարացիները 67-րդ րոպեին Դան Նդոյեի ջանքերով խփեցին պատասխան գոլը։
72-րդ րոպեին Մուրատ Յակինի գլխավորած թիմը մնաց 10 ֆուտբոլիստով։ Գլխավոր մրցավար Ժոաու Պինեյրուն սիմուլյայցիայի համար երկրորդ դեղին քարտը տվեց ու դաշտից հեռացրեց Բրիլ Էմբոլոյին։
Պորտուգալացի մրցավարն սկզբում դեղին քարտ էր ցույց տվել արգենտինացիների կիսապաշտպան Լեանդրո Պարեդեդին, բայց դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, փոխեց որոշումն ու դաշտից հեռացրեց շվեյցարացիների հարձակվողին։
«Ալբիսելեստեն» քանակական առավելություն ստանալուց հետո միայն լրացուցիչ ժամանակում կոտրեց մրցակցի դիմադրությունը` խփելով երկու գոլ։
Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմից 112-րդ րոպեին ֆանտաստիկ գոլ խփեց Խուլիան Ալվարեսը, իսկ 120+1-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց Լաուտարո Մարտինեսը։
Այսպիսով, Արգենտինայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ հուլիսի 15-ին կմրցի Անգլիայի թիմի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml