Արգենտինան, առանց Մեսիի, վստահ հաղթանակ տարավ 🎥
Արգենտինայի ազգային հավաքականն ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթեց Հոնդուրասի թիմին։
ԱՄՆ-ի Քոլեջ Սթեյշն քաղաքի 102 հազար հանդիսական տեղավորող «Քայլ Ֆիլդ» ստադիոնում կայացած խաղում «Ալբիսելեստեի» գոլերը խփեցին Լաուտարո Մարտինեսն ու Ջուլիանո Սիմեոնեն։
Աշխարհի գործող չեմպիոնից հանդիպումը մնասվածքի պատճառով բաց թողեց թիմի ավագ և առաջատար, «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին։
Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը նախքան ԱԱ-2026-ը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկանցի հունիսի 10-ին` մրցելով Իսլանդիայի հավաքականի դեմ։
Հոնդուրասցիներն այս տարի այլևս նախատեսված հանդիպումներ չունեն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml