Փարիզի Շաթլե թատրոնում կայանալու է «Ոսկե գնդակի» ամենամյա մրցանակաբաշխությունը։ France Football պարբերականը հրապարակել է մրցանակի 16-20-րդ հորիզոնականները զբաղեցրած ֆուտբոլիստներին. 16. Կարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ», Ֆրանսիա) 17. Խվիչա Կվարացխելիա («Նապոլի», Վրաստան) 18. Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ», Անգլիա) 19.Հարի Քեյն («Բավարիա», Անգլիա) 20.Լաուտարո Մարտինես («Ինտեր», Արգենտինա) Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 9-րդ տուրում «Ինտերը» Թուրինի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Տորինոյի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «ներաձուրիները» հիանալի հանդիպում անցկացրին` «ցլերին» ջախջախելով 3:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմից գոլերը խփեցին Մարկուս Թյուրամը, Լաուտարո Մարտինեսն ու Հական Չալհանօղլուն։ Այս հաղթանակից հետո միլանյան ակումբը վաստակեց 22 միավոր` գլխավորելով Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն», 9 միավորով, 14-րդն է։
Ավելին
Իտալական Ա սերիայի 8-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Բոլոնիայի» դեմ։ «Ներաձուրիները» բավական վստահ սկսեցին հանդիպումն ու բավական արագ երկու գնդակի առավելություն ստացան. 11-րդ և 13-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ֆրանչեսկո Աչերբին ու Լաուտարո Մարտինեսը։ Այդուհանդերձ, հյուրերը կարողացան հետ բերել երկու գնդակի կորուստն ու ոչ-ոքի կորզել։ Տիագո Մոտայի թիմի գոլերը խփեցին Ռիկարդո Օրսոլինին ու […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 7-րդ տուրում «Ինտերը» «Արեչի» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Սալերնիտանայի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագին 55-րդ րոպեին Ալեքսիս Սանչեսի փոխարեն դաշտ դուրս բերեց Լաուտարո Մարտինեսին։ Արգենտինացի հարձակվողը պարզապես անհավանական բենեֆիս էր պատրաստել և 27 րոպեի ընթացքում մրցակցի դարպասը 4 գնդակ ուղարկեց` դառնալով պոկերի հեղինակ։ Մարտինեսը Սալերնո քաղաքը ներկայացնող ակումբի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Ինտերը» D խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Կարելի է ասել` բասկյան ակումբը հանդիպումն սկսեց մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 4-րդ րոպեին Բրայիս Մենդեսի ջանքերով բացեց հաշիվը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ «Սոիսեդադն» ուներ շատ ավելի լավ տեսք և քանիցս կարող էր ավելի մեծացնել հաշվի տարբերությունը, սակայն Իմանոլ Ալգուասիլի սաները […]
Ավելին
Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։ «Ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլլա», Անգլիա), Խուան Մուսո («Ատալանտա», Իտալիա), Վալտեր Բենիտես (ՊՍՎ, Նիդեռլանդներ), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ») Պաշտպաններ – Նահուել Մոլինա («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Գերման Պեցիելա («Բետիս», Իսպանիա), Գոնսալո […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 3-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն» ունեին տոտալ առավելություն` «մանուշակներին» ջախջախելով 4:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, մեկական գոլ էլ խփեցին Մարկուս Թյուրամն ու Հական Չալհանօղլուն։ Այս հաղթանակից հետո միալանյան ակումբը վաստակեց 9 միավոր և գլխավորեց Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 2-րդ տուրի վերջին խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Կալյարիի» դեմ։ «Ներաաձուրիներն» առաջին կեսում երկու գնդակի առավելություն ստացան և այն պահպանեցին մինչև վերջ։ Սիմոնե Ինձզագիի թիմի գոլերը խփեցին Դենզել Դումֆրիսն ու Լաուտարո Մարտինեսը։ Այսպիսով, «Ինտերը» հաղթեց 2:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 6 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ «Կալյարին», 1 միավորով, 15-րդն […]
Ավելին
Մեկնարկեց իտալական Ա սերիայի 2023/24 մրցաշրջանը, որի 1-ին տուրում գործող չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Ֆրոզինոնեի» դեմ։ Տանտերերը պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել նեապոլիտանական ակումբի համար և արդեն 7-րդ րոպեին Աբդու Հարուիի ջանքերով բացեցին հաշիվը։ Այդուհանդերձ, շոկային մեկնարկը չընկճեց «աձուրիներին», ովքեր հետագայում երեք անպատասխան գնդակ ուղարկեցին Ստեֆանո Տուրատիի պաշտպանած դարպասն ու հաղթեցին 3:1 հաշվով։ […]
Ավելին
Ստամբուլի «Օլիմպիական» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» ու «Ինտերը»։ Առաջին կեսն անցավ բավական լարված և հետախուզական պայքարում, որի ընթացքում գրեթե գոլային պահեր չեղան։ Հանդիպման առաջին խաղակեսը նշանավորվեց միայն «քաղաքաբնակների» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի վնասվածքով, ով 36-րդ րոպեին դաշտում տեղը զիջեց Ֆիլ Ֆոդենին։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ […]
Ավելին
1 2 3 4 5 17

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023