ԱԱ-2026. Արգենտինան սուպեր քամբեքով հաղթեց Անգլիային` երկրորդ անգամ անընդմեջ դուրս գալով Մունդիալի եզրափակիչ 🎥
ԱԱ-2026-ի եզրափակիչի երկրորդ մասնակիցն Արգենտինայի ազգային հավաքականն է։
«Ալբիսելեստեն» մրցաշարի կիսաեզրափակիչում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Անգլիայի թիմի նկատմամբ։
«Երեք առյուծներից» հաշիվը 55-րդ րոպեին բացեց «Բարսելոնայի» նորեկ Էնթոնի Գորդոնը։
Աշխարհի գործող չեմպիոնը բաց թողած գոլից հետո նետվեց առաջ` փրկելու խաղը։
Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմի պատասխան գոլը 86-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով խփեց Էնցո Ֆեռնանդեսը։
Թվում էր, թե հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում, բայց 90+2-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը խփեց արգենտինացիների երկրորդ գոլը` թրիլերային հաղթանակ պարգևելով իր թիմին։
«Ալբիսելեստեից» երկու գոլային փոխանցում կատարեց «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին։
Այսպիսով, աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ Մունդիալի եզրափակիչ, որտեղ հուլիսի 19-ին կմրցի Իսպանիայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm