Ֆերան Տոռեսի հիասքանչ նորամուտը. ՊՍԺ-ն գոլառատ ոչ-ոքի գրանցեց «Ռենի» հետ 🎥
Ֆրանսիայի Լիգա 1-ի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն մրցակցի դաշտում գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեց «Ռենի» հետ։
Փարիզյան գրանդն առաջին խաղակեսից հետո պարտվում էր երկու գնդակի տարբերությամբ, բայց խաղավերջում կարողացավ խուսափել պարտությունից։
«Պարի Սեն-Ժերմենից» նորամուտի խաղում դուբլ գրանցեց թիմի նորեկ Ֆերան Տոռեսը` երկու անգամ եզրափակելով Ֆաբիան Ռուիսի ասիստը։
26-ամյա հարձակվողը վերջերս է 50 միլիոն եվրոյով «Բարսելոնայից» միացել Լուիս Էնրիկեի գլխավորած թիմին։
«Ռենից» աչքի ընկան Սեբաստիան Շիմանսկին ու Էստեբան Լեպոլը։
ՊՍԺ-ն ու «Ռենը» մրցաշրջանի առաջին միավորը վաստակեցին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml