«Բարսան» տպավորում է` վստահ հաղթանակ տանելով «Ատլետիկի» նկատմամբ 🎥
«Բարսան» տպավորում է` վստահ հաղթանակ տանելով «Ատլետիկի» նկատմամբ 🎥
28/08/2026 - 08:49

Իսպանիայի Լա լիգայի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»։

«Բլաուգրանայից» գոլերը խփեցին Ռաֆինյան ու Ֆերմին Լոպեսը։

Կատալոնական գրանդն ամբողջ հանդիպման ընթացքում ուներ բացահայտ առավելություն ու կարող էր հաղթել ավելի խոշոր հաշվով, բայց մրցակցի դարպասապահ Ունայի Սիմոնը կատարեց 8 սեյվ։

Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը ստեղծեց 4,23 xG (սպասվող գոլ)։

«Կապտանռնագույնների» կազմում նորամուտը նշեց թիմի նորեկ Ռոդրին` փոխարինման դուրս գալով 63-րդ րոպեին։

«Բարսան» 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունեն նաև Մադրիդի «Ռեալը», «Սևիլիան» ու «Բետիսը»։

«Ատլետիկը» մեկնարկային երկու խաղում էլ պարտվել է ու վերջինն է` 20-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026