Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Լևանտեին»: Կատալոնական թիմը հաղթեց 1:0 հաշվով՝ Լա լիգայի ավարտից 3 տուր առաջ ապահովելով չեմպիոնի կոչումը: Միակ գոլը հանդիպման 62-րդ րոպեին խփել է Լիոնել Մեսսին: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը Լա լիգայի վերջին 3 տուրերից առաջ անհասանելի է դառնում «Աթլետիկոյի» համար՝ առաջ լինելով 9 միավոր: Անձնական խաղերում կատալոնացիներն առավելություն […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Ալավեսին». տանտերերը պարտվեցին՝ 0:2: Հանդիպման 54-րդ րոպեին կատալոնական թիմը հիանալի կոմբինացիա է խաղարկել, որի վերջնամասում Ալենյան գոլ է խփել՝ բացելով հաշիվը: 6 րոպե անց Սուարեսը դիպուկ է իրացրել 11 մետրանոցը: «Բարսելոնայի» ավագ և առաջատար Մեսսին պահեստայինների թվում էր և փոխարինման է մտել 61-րդ րոպեին:
Ավելին
«Բարսելոնան» մտադիր է նոր պայմանագիր կնքել կիսապաշտպան Արթուրո Վիդալի հետ: Sport.es-ը հայտնում է, որ կատալոնական ակումբը ծրագրում է մեկ մրցաշրջանով երկարացնել 31-ամյա չիլիացու հետ պայմանագիրը: Այդպիսով, այն նախատեսված կլինի մինչև 2022 թվականի ամառը: Նախորդ տարի Վիդալը «Բավարիայից» «Բարսելոնա» տեղափոխվեց 18 մլն եվրոյի դիմաց: Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականին:
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Լիվերպուլի» դեմ կայանալիք խաղերից իր սպասումներով: «Մենք ունենք հզոր մրցակից հզոր հարձակվողներով, ովքեր ցույց տվեցին իրենց կարողությունները նախորդ մրցաշրջանում և այժմ հաստատում են իրենց բարձր: Նախորդ մրցաշրջանում նրանք հասան մինչև եզրափակիչ, իսկ այս տարի նույնպես վստահորեն առաջ են գնում: Բացի ՉԼ-ն, «Լիվերպուլը» պայքարում է նաև […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ տարած հաղթանակի և չեմպիոնության համար պայքարի մասին: «Այսօրվա հանդիպումը շատ կարևոր էր: Մեզ պետք է հավաքել 9 միավոր, որպեսզի դառնանք չեմպիոն: Բայց հաղթելը շատ դժվար է: Ես հասկանում եմ, որ բոլորն ասում են, որ մենք արդեն չեմպիոն ենք, բայց դեռ այդպես չէ: Պետք է հաղթել […]
Ավելին
Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Ռեալ Սոսիեդադին»: Տանտերերը հաղթեցին 2:1 հաշվով: Առաջին խաղակեսի վերջին րոպեին անկյունայինից փոխանցումից հետո Կլեման Լենգլեն բացել է հաշիվը՝ խփելով իր առաջին գոլը կատալոնական թիմի կազմում: 62-րդ րոպեին Խուանմին հավասարեցրել է հաշիվը: Ընդամենը 2 րոպե անց Մեսսիի փոխանցումից հետո Ալբան խփել է հաղթական գոլը: «Բարսան» այս հաղթանակից հետո 77 […]
Ավելին
Ժոզե Մոուրինյու գնահատել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» և «Լիվերպուլի» շանսերը: «Եթե «Բարսելոնան» լիներ առանց Մեսսիի, ապա ես կասեի, որ ֆավորիտը «Լիվերպուլն» է: Բայց եթե «Բարսելոնան» Մեսսիի հետ է… Մեսսին Մեսսին է: Հեշտ չէ խաղադաշտում «վանդակ» պատրաստելը, որպեսզի կարողանաս կառավարել նրան: Եթե Մեսսին ստանում է գնդակը և խաղում է մեկը մեկի դեմ, ապա ձեր վերջը […]
Ավելին
«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կիսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բարսելոնայի» հետ հնարավոր հանդիպման մասին իր կարծիքով: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանից հանդես է գալու կատալոնական թիմում: «Մտածել եմ այն սցենարի մասին, որ եզրափակչում խաղանք «Բարսելոնայի» դեմ. այն յուրահատուկ պահ կլինի: Բայց դրա հետ մեկտեղ ինձ համար կարևոր չէ, թե ում դեմ ենք մենք խաղալու: […]
Ավելին
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խաղարկության ավարտված շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը: Կոչմանն արժանացել է Լիոնել Մեսսին: «Բարսելոնայի» առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում (3:0) դուբլ է ձևակերպել: Շաբաթվա լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Սոն Հին Մինը, Ռոբերտո Ֆիրմինոն և Մատեյս դե Լիգտը:
Ավելին
ՈւԵՖԱ-ն հայտնել է Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումների խաղացանկը: 30.04. «Տոտենհեմ» – «Այաքս»01.05. «Բարսելոնա» – «Լիվերպուլ» Պատասխան հանդիպումներ 07.05. «Լիվերպուլ» – «Բարսելոնա»08.05. «Այաքս» – «Տոտենհեմ» Եզրափակիչը կայանալու է հունիսի 1-ին Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում:
Ավելին
1 281 282 283 284 285 288

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023