Բարսան Դեպային ձեռք բերելու ծրագիր է մշակել

Բարսան Դեպային ձեռք բերելու ծրագիր է մշակել

13/09/2020 - 14:38

«Բարսելոնան» շարունակում է փորձեր ձեռնարկել «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպային ձեռք բերելու ուղղությամբ։ Բանն այն է, որ կատալոնական ակումբը հատուկ ծրագիր է մշակել հոլանդացի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն՝ հղում կատարելով  L’Équipe-ին, «կապտանռնագույնները» դեռևս չեն շտապում պաշտոնական առաջարկով հանդես գալ և ցանկանում են դա անել միայն տրանսֆերային պատուհանի վերջին օրերին․ այդ կերպ «Բարսայի» ղեկավարները մտադիր են նվազեցնել խաղացողի գինը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Դեպայի և «Լիոնի» միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականը։ Հաղորդվում է, որ հարձակվողը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը և ցանկանում է միանալ հենց «Բարսելոնային»։

«Բարսելոնան» մտադիր է այնպես անել, որ ֆրանսիական ակումբը ստիպված ընդունի իրենց առաջարկը, քանի որ եթե ընթացիկ ամառային տարնսֆերային պատուհանի ընթացքում չվաճառի խաղացողին, ապա, հավանական է, որ 2021 թվականի ամռանը Դեպայը հեռանա անվճար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբը Մեմֆիս Դեպայի և «Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումի տրանսֆերների դիմաց ցանկանում է առավելագույնը ծախսել 55 մլն եվրո։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023