Դե Բրոյնե․ «Ես, իրոք, թքած ունեմ․ ինձ համար միևնույնն է»

Դե Բրոյնե․ «Ես, իրոք, թքած ունեմ․ ինձ համար միևնույնն է»

12/09/2020 - 23:48

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն մեկնաբանել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լեո Մեսսիի չկայացած տեղափոխությունը։ Արգենտինացի ֆուտբոլիստը նախորդ ամիս ցանկություն էր հայտնել հեռանալ ակումբից, ում տրանսֆերին, ըստ հավաստի աղբյուրների, ամենամոտը կանգնած են եղել հենց «քաղաքաբնակները»։

«Ես, իրոք, թքած ունեմ․ ինձ համար միևնույնն է։ Եթե Լեո Մեսսին տեղափոխվեր «Մանչեսթեր Սիթի», նա մեզ իրապես կօգներ, քանի որ նրան համարում եմ պատմության լավագույն ֆուտբոլիստը, սակայն, երբեք երկար ժամանակ չեմ վատնում այն բանի շուրջ, թե ով որ ակումբ պետք է տեղափոխվի, և թե ինչ է տեղի ունենալու։

Կարծում եմ՝ այդ առումով մեր թիմը բավականին որակյալ ֆուտբոլիստներ ունի։ Հիմարություն կլիներ ենթադրել, թե ինչ տեղի կունենար, եթե մեր շարքերը համալրեր նման մասշտաբի ֆուտբոլիստ։ Ֆուտբոլում նման երևույթներ մշտապես տեղի են ունենում։ Իրադարձությունները զարգանում են այնպես, որ տրանսֆերը պետք է կայանա, իսկ արդյունքում որևէ բան էլ տեղի չի ունենում»,- բելգիացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023