Վեյնալդումը որոշում է կայացրել իր ապագայի հարցում

Վեյնալդումը որոշում է կայացրել իր ապագայի հարցում

11/09/2020 - 11:17

Չնայած «Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումի ապագան դեռևս անորոշ է, սակայն հոլանդացի ֆուտբոլիստը կարծես թե ցանկանում է մնալ մերսիսայդյան ակումբի կազմում։

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, սեպտեմբերի 9-ին Վեյնալդումը և ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը քննարկել են խաղացողի ապագան։ Կողմերը գոհ են մնացել հանդիպումից, իսկ գերմանացի մասնագետը հայտնել է, որ հույսեր է կապում 29-ամյա կիսապաշտպանի հետ։

Հաղորդվում է, որ Վեյնալդումը նույնպես ցանկանում է մնալ «Լիվերպուլում» և հուսով է պայմանագրի երկարաձգման նոր առաջարկ ստանալ ակումբից․ կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին։

Հիշեցնենք, որ խաղացողի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Բարսելոնան», որը, ինչպտես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, կապ է հաստատել հոլանդացի կիսապաշտպանի գործակալի հետ, սակայն «Լիվերպուլը» խաղացողի տրանսֆերի վերաբերյալ որևէ պաշտոնական առաջարկ դեռևս չի ստացել։ Մերսիսայդյան ակումբն էլ իր հերթին փորձում է ձեռք բերել «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարային, սակայն այդ գործարքը կկայանա միայն այն դեպքում, եթե «Լիվերը» որևէ խաղացողի վաճառի, քանի որ ակումբը ֆինանսական առումով չի կարող բավարարել մյունխենյան ակումբի պահանջները։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023