«Բավարիան» հունիսի 17-ին Բունդեսլիգայի 32-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս 0։1 հաշվով հաղթեց «Վերդերին»՝ 8-րդ անգամ անընդմեջ դառնալով Գերմանիայի չեմպիոն։ Մյունխենյան ակումբի 24-ամյա վինգեր Կինգսլի Կոմանը տպավորիչ ցուցանիշ է գրանցել։ Ինչպես «Բավարիան», այդպես էլ ֆրանսիացի ֆուտբոլիստը 8-րդ անգամ անընդմեջ նվաճում է որևէ երկրի ներքին առաջնության չեմպիոնի տիտղոսը։ 2013 և 2014 թվականներին Կոմանը ՊՍԺ-ի կազմում դարձել է Ֆրանսիայի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, «Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն հետաքրքրված է «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաների» ղեկավարներն արդեն բանակցում են հոլոնդացի երիտասարդ ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ մանկունյական ակումբն առաջին առաջարկն է պատրաստում, որ կլինի 40 մլն եվրո։ Խաղացողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռեալը», իսկ 23-ամյա հոլանդացին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է A bola-ն՝ հղում կատարելով Mundo Deportivo-ին, «Բարսելոնան» փոխարինող է փնտրում ակումբի եզրային պաշտպան Խունիոր Ֆիրպոյի համար, ով, ամենայն հավանականությամբ, գալիք տրանսֆերային պատուհանի բացվելուց հետո կհեռանա ակումբից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը դիտարկում է հինգ ֆուտբոլիստի՝ որպես Ֆիրպոյի փոխարինող։ «Կապտանռնագույնների» ցուցակում են հայտնվել Խուան Բերնատը (ՊՍԺ), Ռաֆայել Գերեյրուն («Բորուսիա Դորտմունդ»), Նիկոլաս Տալյաֆիկոն («Այաքս»), Պերվիս […]
Ավելին
Մինչև 1990-ականները բազմաթիվ ֆուտբոլիստներ դեռևս չգիտեին էլ, որ գոյություն ունի ֆուտբոլային գործակալ հասկացողությունը և իրենց տեղափոխությունները այլ ակումբներ իրականացնում էին հենց իրենք կամ էլ նրանց հարազատները, սակայն որոշ ժամանակ անց ֆուտոլիստները սկսեցին նկատել, որ նրանք, ովքեր օգտվում են գործակալների ծառայություններից, ավելի հաջողված պայմանագրեր են կնքում՝ տեղափոխվելով եվրոպական թոփ ակումբներ։ Մեր օրերում անհնար է հանդիպել որևէ […]
Ավելին
Բրիտանական Football365 պարբերականը ներկայացրել է ֆուտբոլի պատմության ամենագերագնահատված ֆուտբոլիստների տանսյակը։ Ըստ պարբերականի՝ ֆուտբոլի պատմության ամենագերագնահատված ֆուտբոլիստը Բրազիլիայի հավաքականի և «Սանթոսի» լեգենդար հարձակվող Պելեն է։ Պելեին հաջորդել է Ֆրանսիայի հավաքականի նախկին եզրային կիսապաշտպան Դավիդ Ժինոլան, ով հանդես է եկել անգլիական մի շարք ակումբներում («Տոտենհեմ», «Էվերտոն», «Աստոն Վիլլա», «Նյուքասլ»): «Լավագույն» եռյակը եզրափակել է Բրազիլիայի հավաքականի և «Ռեալի» […]
Ավելին
Բազմաթիվ ակուբմներ իրենց հավաքական կերպարն ամբողջացնելու համար ունենում են մի երգ, որը անկախ ամեն ինչից տվյալ ակումբի երկրպագուները միշտ կատարում են։ Այդ երգերը հաճախ որոշ ակումբների համար սրբությանը հավասար մի բան են, իսկ որոշ ակումբների համար պարզապես ձևական մի բան։ Այսօր մեր ընթերցողներին ենք ներկայացնելու եվրոպական ակումբների օրհներգերը՝ մի փոքր անդրադառնալով նաև դրանց պատմությանը։ «Բարսելոնա» […]
Ավելին
«Բարսելոնայի» ղեկավարության և ակումբի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի հետ նոր պայամանգիր կնքելու շուրջ բանակցություններ են ընթանում։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, գերմանացի դարպասահը ցանկանում է հարկերը հանած ստանալ մաքուր 18 մլն եվրո աշխատավարձ։ Այդ կերպ Տեր Շտեգենը կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը, սակայն «Բարսելոնան» պատրաստ չէ այդքան գումար վճարել՝ հաշվի առնելով ստեղծված ֆինանսական ճգնաժամը։ Ակումբի ղեկավարությունը […]
Ավելին
Ամերիկյան հանրահայատ ESPN պարբերականը կազմել է ֆուտբոլի պատմության ամենասկանդալային 10 տրանսֆերները, որոնք հետևյալն են․ 1․ Մո Ջոնսոն «Նանտ» -> «Սելթիկ» 2․ Լուիշ Ֆիգու «Բարսելոնա» -> «Ռեալ» 3․ Սոլ Քեմբել «Տոտենհեմ» -> «Արսենալ» 4. Ռոբերտո Բաջո «Ֆիորենտինա» -> «Յուվենտուս» 5․Յոհան Կրոյֆ «Այաքս» -> «Ֆեյնորդ» 6․ Էշլի Քոուլ «Արսենալ» -> «Չելսի» 7․ Ռոբին վան Պերսի «Արսենալ» ->«Մանչեսթեր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է հոլանդական Էրեդիվիզիայի պաշտոնական կայքը, 2019/20 մրցաշրջանը կորոնավիրուսի համաճարակի պատճառով այլևս չի վերսկսվի։ «Բոլոր մարդկանց, այդ թվում՝ ֆուտբոլիստների, մարզիչների, րկրպագուների, ակումբների աշխատակիցների, մրցավարների համար միանգամայն պարզ է, որ մարդկային կյանքն ու նրանց առողջությունն ամենաառաջնայինն են։ Այս որոշումը կապված է միայն կորոնավիրուսի պատճառով ստեղծված համաճարակի հետ, քանի որ այն հասարակությանը մեծ վնաս է հասցնում։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 2012/13 մրցաշրջանից անցել է 7 տարի։ Այդ ժամանակ Լուիս Սուարեսը դեռևս հանդես էր գալիս «Լիվերպուլում», Սըր Ալեքս Ֆերգյուսոնը գլխավորում էր «Մանչեսթեր Յունայթեդը», Գարեթ Բեյլը հանդես էր գալիս «Տոտենհեմում», Ռոբին վան Պերսին՝ «Յունայթեդում», իսկ Ռոմելու Լուկակուն՝ «Վեսթ Բրոմվիչում»։ Թվում է՝ անցել է ամբողջ հազարամյակ։ Այդ մրցաշրջանը Սըր Ալեքսի վերջին մրցաշրջանն էր, և «ՄՅՈՒ»-ն […]
Ավելին
1 15 16 17 18 19 22

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023