Բավարիան համաձայնության է հասել Այաքսի պաշտպանի հետ

Բավարիան համաձայնության է հասել Այաքսի պաշտպանի հետ

18/09/2020 - 12:29

«Բավարիան» մոտ է «Այաքսի» պաշտպան Սերժինո Դեստին ձեռք բերելուն։

Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը, մյունխենյան ակումբն ամերիկացի եզրային պաշտպանի հետ արդեն համաձայոնւթյան է հասել անձնական պայմանգրի կետերի շուրջ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է «4+1» տարբերակով։

Իսկ ահա ինչպես տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն, մյունխենյան ակումբը բանակցում է նաև «Այաքսի» հետ, որը 19-ամյա պաշտպանի դիմաց ցանկանում է վաստակել 25 մլն եվրո։ «Բավարիայի» ներկայացուցիչները եղել են Ամստերդամում և խաղացողի դիմաց առաջարկել են 15 մլն եվրո, սակայն այդ առաջարկը մերժվել է։ Կողմերը դեռևս համաձայնության չեն հասել, սակայն բանակցությունները շարունակվում են։

Նշվում է, որ խաղացողին ցանկանում է ձեռք բերել նաև «Բարսելոնան», բայց կատալոնական ակումբը պետք է ֆուտբոլիստներից մեկին վաճառի, որպեսզի կարողանա մտնել պայքարի մեջ։ Խոսքը Լուիս Սուարեսի, Նելսոն Սեմեդուի կամ էլ Արթուրո Վիդալի մասին է։ Այդ ամենը վերաբերում է նաև Մեմֆիս Դեպայի տրանսֆերի վերջնական ձևակերպման հարցում։ «Բլաուգրանասը» դեռևս մի քանի օր առաջ է համաձայնության հասել ինչպես «Լիոնի», այնպես էլ անձամբ ֆուտբոլիստի հետ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023