Պաշտոնական․ Բարսելոնան ձեռք բերեց Այաքսի պաշտպանին

Պաշտոնական․ Բարսելոնան ձեռք բերեց Այաքսի պաշտպանին

01/10/2020 - 17:37

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Այաքսի» աջ պաշտպան Սերժինիո Դեստին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր, իսկ կատալոնական ակումբը 19-ամյա ամերիկացի ֆուտբոլիստի դիմաց «Այաքսին» վճարել է 21 մլն եվրո, որին, հնարավոր է, ավելանա ևս 5 մլն եվրո՝ որպես բոնուս։

Խաղացողի պայմանագրում ներառվել է նաև հրաժարագնի կետ, ըստ որի, այն ակումբները, որոնք կցանկանան գնել Դեստին, ապա պետք է վճարեն 400 մլն եվրո։

Սերժինիո Դեստը «Այաքսի» սան է, որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Նոր ակումբի կազմում ամերիկացի եզրային պաշտպանը հանդես կգա «2» համարի խաղաշապիկով։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023