Վան դե Բեկը Նուրիի պատվին  Յունայթեդի կազմում  հադնես կգա 34 համարով

Վան դե Բեկը Նուրիի պատվին Յունայթեդի կազմում հադնես կգա 34 համարով

02/09/2020 - 00:28

«Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը մոտ օրերս կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ։ Բոլոր փաստաթղթերը ձևակերպված են․ մնում է միայն դրանք ստորագրել և պաշտոնապես հայտարարել կայացած տրանսֆերի մասին։ «ՄՅՈՒ»-ն 23-ամյա կիսապաշտպանի դիմաց կվճարի 40 մլն եվրո։

Ինչպես տեղեկացնում է Dail Mail-ը, հոլանդացի կիսապաշտպանը նույնիսկ կողմնորոշվել է, թե նոր ակումբում որ խաղահամարով է հանդես գալու։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Վան դե Բեկը «Յունայթեդի» կազմում հանդես է գալու «34» համարի խաղաշապիկով։ Ժամանակին այդ համարի խաղաշապիկով էր հանդես գալիս «Այաքսի» նախկին ֆուտբոլիստ Աբդելհակ Նուրին, ով մոտ 3 տարի կոմայի մեջ էր։

Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսին «Այաքս» – «Վերդեր» ընկերական հանդիպման ժամանակ Նուրին կորցրել էր գիտակցությունը, ինչից հետո նրան մոտ 15 րոպե բժիշկները օգնություն էին ցուցաբերում։ Նրան անմիջապես հոսպիտալացրել են մոտակա հիվանդանոցներից մեկում, որտեղ բժիշկները նրա մոտ ախտորոշել էին ստրի ուժեղ առիթմիա՝ սրտի աշխատանքի կտրուկ անկում։

Դրանից որոշ ժամանակ անց Նուրիի մոտ ախտորոշվեց գլխուղեղի անդառնալի վնասվածք։ Այդ ժամանակ բժիշկները կանխատեսում էին, որ նա այլևս երբեք չի կարողանա քայլել, խոսել, ճանաչել մարդկանց, ինչպես նաև ինքնուրույն ուտել։

2018 թվականի ամռանը Ամստերդամը ներկայացնող ակումբն ընդունեց իր մեղքը՝ համաձայնվելով, որ խաղադաշտում ֆուտբոլիստին ցուցաբերած օգնությունը բավարար չի եղել։ Այդ թվականի ամռանը հայտնի էր դարձել, որ Նուրին բացել է աչքերը և կարողանում է շփվել ընտանիքի անդամների հետ, իսկ սույն թվականի մարտին Նուրիի եղբայրը՝ Աբդերահիմ Նուրին, տեղյակ է պահել, որ իր եղբայրը դուրս է եկել կոմայից և տեղափոխվել է տուն։

Հավելենք, որ Աբդելհակ Նուրին այժմ 23 տարեկան է։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023