Պաշտոնական․ Վան դե Բեկը՝ Յունայթեդի ֆուտբոլիստ

Պաշտոնական․ Վան դե Բեկը՝ Յունայթեդի ֆուտբոլիստ

02/09/2020 - 22:09

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 23-ամյա հոլանդացի կիսապաշտպանը մանկունյական ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել, իսկ գործարքն արժեցել է 39 մլն եվրո։

Ավելի վաղ հատյնի էր դարձել, որ Վան դե Բեկը նոր ակումբում տարեկան կվաստակի 6 մլն եվրո աշխատավարձ։

Դոնի վան դե Բեկը «Այաքսի» սան է, որի կազմում ընդհանուր առմամբ մասանկցել է 175 հանդիպման՝ դառնալով 41 գոլի և 34 գոլային փոխանցման հեղինակ։

Հայտնի է, որ հոլանդացի կիսապաշտպանը ի պատիվ իր նախկին խաղընկեր Աբդելհակ Նուրիի, ով 2017-2020 թվականներին եղել է կոմայի մեջ, ընտրել է 34 համարը։ Նորին «Այաքսի» կազմում հանդես էր գալիս հենց 34 համարի խաղաշապիկով։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023