Ֆաբիո Գրոսոն նշանակվել է «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ, հայտնում է «Վիոլայի» պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2028թ. հուլիսի 1-ը։ 48-ամյա մասնագետը 2024 թվականից մարզում էր «Սասուոլոն», որը նրա գլխավորությամբ 81 խաղում տարել է 42 հաղթանակ, գրանցել 15 ոչ-ոքի, կրել 25 պարտություն։ Գրոսոն առավել հայտնի է իր ֆուտբոլային կարիերայով, որի ընթացքում հանդես է […]
Ավելին
Ռոբորտե Մանչինին, մեծ հավանականությամբ, կնշանակվի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան և 61-ամյա մասնագետը մինչև 2030թ. հուլիսի 1-ը պայմանագիր են համաձայնեցրել։ Կողմերի բանակցությունները վերջին փուլում են։ «Սկուադրա աձուրին» Մանչինիի գլխավորությամբ հանդես է եկել նաև 2018-23 թվականներին, 58 խաղում տարել է 38 հաղթանակ, գրանցել 12 ոչ-ոքի, կրել 8 պարտություն, […]
Ավելին
Ֆլորենտինո Պերեսը Մադրիդի «Ռեալի» նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո հայտարարել է, որ ակումբը կպայքարի Չեմպիոնների լիգայի 16-րդ տիտղոսը նվաճելու համար, տեղեկացնում է Marca-ն։ ««Ռեալը» պատմության մեջ ամենաշատն է նվաճել եվրագավաթային գլխավոր տիտղոսը։ Վերջին անգամ դա եղել է 2024 թվականին։ Ուզում եմ շարունակել կառուցել մի ակումբ, որը կգլխավորի բոլոր ամենահեղինակավոր միջազգային վարկանիշային աղյուսակները։ «Ռեալը» մինչև վերջ կպայքարի […]
Ավելին
«Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն հայտնել է, որ Հենրիխ Մխիթարյանն ակումբի հետ ինքնուրույն է բանակցում, սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Մխթարյանն անձամբ է բանակցում մեզ հետ։ Բանակցային գործընթացում գործակալ ներգրավված չէ։ Նա լրիվ այլ մակարդակի վրա է»,- ասել է Աուզիլիոն։ 37-ամյա կիսապաշտպանը «Ներաձուրիի» հետ նոր պայմանագիր կստորագրի, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը։ Ֆուտբոլիստի […]
Ավելին
Դանիայի ազգային հավաքականի բժիշկ Մարտեն Բյոսենը տեղեկություն է հայտնել թիմի կիսապաշտպան Քրիստաին Էրիկսենի առողջական վիճակի մասին։ «Այսօր առավոտյան խոսել եմ Քրիստիանի հետ. նա իրեն լավ է զգում։ Էրիկսենն ընտանիքի հետ է, լավ տրամադրություն ունի։ Ակնկալվում է, որ նա շուտով կկարողանա դուրս գրվել հիվանդանոցից ու գնալ տուն։ Մենք հոգ ենք տանում մեր խաղացողների և անձնակազմի մասին […]
Ավելին
Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Գրիշինը խոսել է «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի մասին, հայտնում է «Матч ТВ»-ն։ «Գումարը մնում է գումար։ Եթե Սպերցյանը տեղափոխվի Սաուդյան Արաբիա, ոչ ոք նրան չի մեղադրի։ Ֆուտբոլիստի կարիերան կարճ է, իսկ գումար աշխատելու ցանկություն միշտ կա, ուստի նման տարբերակը չեմ բացառում։ Այդուհանդերձ, նախորդ երկու տարիներին խոսում էին, թե «Ինտերը», «Միլանը» […]
Ավելին
Իտալիայի ազգային հավաքականն ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթել է Հունաստանի թիմին։ Հերակլիոնում կայացած խաղում «Սկուադրա աձուրիի» հաղթական գոլը 18-րդ րոպեին խփել է Ֆրանչեսկո Պիո Էզպոզիտոն։ «Ինտերի» հարձակվողն օրեր առաջ էլ հաղթական գոլ էր խփել Լյուքսեմբուրգի հավաքականի հետ ընկերական խաղում, որը նույնպես ավարտվել էր 1:0 հաշվով։ Հունաստանի դեմ հանդիպումն իտալացիներն ավարտել են 10 ֆուտբոլիստով. 68-րդ րոպեին […]
Ավելին
«Ցրվենա Զվեզդան» ակումբի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային իրավունքը կվաճառի, եթե վճարվի 5-6 միլիոն եվրո, տեղեկացնում է Legalbet-ը։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Այաքսը», բայց Ամստերդամը ներկայացնող ակումբը նրա տեղափոխության հարցում դեռ բանակցություններ չի սկսել։ Թիկնիզյանին իր կազմում ցանկանում է տեսնել նաև հունական «Օլիմպիակոսը»։ 27-ամյա պաշտպանը նախորդ ամռանն է Մոսկվայի «Լոկոմոտիվից» 1,7 միլիոն եվրոյով […]
Ավելին
Ֆլորենտինո Պերեսը վեընտրվել է Մադրիդի «Ռեալի» նախագահի պաշտոնում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 79-ամյա ֆունկցիոներն ստացել է ձայների 65 տոկոս։ Մյուս թեկնածու Էնրիկե Ռիկելմեի օգտին քվեարկել է ընտրողների 35 տոկոսը։ Իսպանացի գործարարը 6-րդ անգամ է վերընտրվում պաշտոնում։ Նա ակումբը կշարունակի ղեկավարել մինչև 2030 թվականը։ Հիշեցնենք, որ Ֆլորենտինո Պերեսը «Ռեալի» նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվել է […]
Ավելին
Մարոկկոյի ու Նորվեգիայի ազգային հավաքականներն ընկերական խաղում չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Ատլասե առյուծներից» հաշիվը 8-րդ րոպեին բացեց Բրահիմ Դիասը, որին «Վիկինգները» 75-ին պատասխանեցին թիմի ավագ Մարտին Էդեգորի դիպուկ հարվածով։ Երկու հավաքականներն էլ ԱԱ-2026-ից առաջ անցկացրին վերջին հանդիպումը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
1 … 56 57 58 59 60 … 2,391

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026