ԱԱ-2026. Մեքսիկան շարունակում է փայլել` խոշոր հաշվով հաղթելով Չեխիային 🎥
ԱԱ-2026-ի A խմբի վերջին` երրորդ տուրում մրցաշարի տանտերերից Մեքսիկայի ազգային հավաքականը Մեխիկոյում 3:0 հաշվով հաղթեց Չեխիայի թիմին։
«Ացտեկներից» մեկական անգամ աչքի ընկան Մատեո Չավեսը, Խուլիան Կինյոնեսը և Ալվարո Ֆիգալդոն։ Բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում։
Մեքսիկացիները խմբային փուլում հաղթեցին բոլոր խաղերը և 9 միավորով գրավեցին առաջին տեղը` դուրս գալով 1/16 եզրափակիչ։ Խավիեր Ագիրեի գլխավորած թիմը մրցաշարում դեռ ոչ մի գնդակ բաց չի թողել։
Չեխերը 1 միավորով A խմբում զբաղեցրին վերջին` 4-րդը տեղն ու ավարտեցին պայքարը։
Այս խմբից երկրորդ տեղով փլեյ-օֆֆ դուրս եկավ Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականը, որը 4 միավոր հավաքեց։ 3 միավորով երրորդ տեը զբաղեցրեց Հարավային Կորեայի թիմը։ Ասիացները նույնպես պայքարը շարունակելու հնարավորություն են պահպանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml