ԱԱ-2026. Նիդերլանդները հաղթեց նաև Թունիսին` F խմբում գրավելով առաջին տեղը 🎥
ԱԱ-2026-ի F խմբի երրորդ տուրում Նիդերլանդների ազգային հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Թունիսի թիմին։
«Նարնջագույններից» աչքի ընկան Բրայան Բրոբին, Յան Պոլ վան Հեկեն, իսկ մրցակցի կիսապաշտպան Էլյես Շկիրին գրավեց սեփական դարպասը։ Թունիսցիների գոլը խփեց Հազեմ Մաստուրին։
Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը 7 միավորով խմբում գրավեց առաջին տեղը` դուրս գալով փլեյ-օֆֆ։ Թունիսը պարտվեց բոլոր խաղեւում և ավարտեց մրցելույթը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml