ԱԱ-2026. Վինիսիուսը հիացնում է. Բրազիլիան խոշոր հաշվով հաղթեց Շոտլանդիային 🎥
ԱԱ-2026. Վինիսիուսը հիացնում է. Բրազիլիան խոշոր հաշվով հաղթեց Շոտլանդիային 🎥
25/06/2026 - 09:25

ԱԱ-2026-ի C խմբի երրորդ տուրում Բրազիլիայի ազգային հավաքականը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Շոտլանդիայի թիմի նկատմամբ։

«Պենտակամպիոններից» նորից փայլուն հանդիպում անցկացրեց Վինիսիուսը` գրանցելով դուբլ։ Մադրիդի «Ռեալի» վինգերը մրցաշարի 3 խաղում խփել է 4 գոլ, կատարել 1 ասիստ` լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրանալով երկրորդ տեղ։ 4-ական գոլ ունեն նաև Կիլիան Մբապեն (Ֆրանսիա), Էռլինգ Հոլանդը (Նորվեգիա)։

Ռմբարկուբերի ցուցակը 5 գոլով գլխավորում է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին (Արգենտինա)։

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից մեկ գոլ էլ խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մատեուս Կունյան։

Բրազիլացիները 7 միավորով C խմբում գրավեցին առաջին տեղը` դուրս գալով 1/16 եզրափակիչ, որտեղ կմրցեն F խմբի երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականի` Նիդերլանդների, Ճապոնիայի կամ Շվեդիայի դեմ։

Շոտլանդիան 3 միավորով երրորդ տեղը զբաղեցրեց։ Բրիտանացիները պետք է սպասեն խմբային փուլի ավարտին։ Սթիվ Քլարկի գլխավորած թիմը շանս ունի հայտնվելու երրորդ տեղը զբաղեցրած լավագույն 8 հավաքականների շարքում։

Այս խմբում 7 միավորով փլեյ-օֆֆ դուրս եկավ նաև երկրորդ տեղը զբաղեցրած Մարոկկոն։ Բոլոր խաղերը պարտվեց Հայիթիի հավաքականը` ավարտելով մրցելույթը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026