Here we go! «Չելսին» 55 միլիոն կվճարի Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար 📸
«Ատալանտայի» պաշտպան Մարկո Պալեստրան կտեղափոխվի «Չելսի», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերն ամբողջական համաձայնության են հասել. լոնդոնյան գրանդը 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 55 միլիոն եվրո։
«Ազնվականները» Պալեստրայի համար մղվող պայքարում առաջ են անցել «Ինտերից»։ «Ներաձուրին» իտալացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում նույնիսկ սկզբունքային համաձայնություն է ունեցել, բայց «Չելսին» գործարքն արագ ավարտին է հասցրել։
Երիտասարդ ֆուտբոլիստն «Ատալանտայի» համակարգում հանդես է գալիս 2015 թվականից, որի հիմնական թիմում մասնակցել է 16 հանդիպման։
Աջ պաշտպանը 2025/26 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Կալյարիում»` 37 խաղում խփելով 1 գոլ, կատարելով 4 ասիստ։
Պալեստրան 2026թ. մարտից հրավիրվում է Իտալիայի ազգային հավաքական` անցկացնելով 2 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ատալանտա, Ինտեր, Մարկո Պալեստրա, Չելսի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո