Author Archives: Miqayel

Լեո Մեսսին կրկնեց Լոթար Մաթեուսի պատմական ռեկորդը

ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչի շրջանակում Արգենտինայի հավաքականը մրցում է Խորվաթիայի դեմ։ «Ալբիսելեստեի» կազմից հանդիպմանը մասնակցում է նաև թիմի ավագ և առաջատար Լեո Մեսսին։ Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, Մեսսին աշխարհի առաջնությունների շրջանակում անցկացնում է 25-րդ հանդիպումը` կրկնելով Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լոթար Մաթեուսի պատմական ռեկորդը։ Այժմ Մեսսին և Մաթեուսն ամենաշատ հանդիպումներն են անցկացրել Մունդիալների պատմության ընթացքում։ […]

Արգենտինա – Խորվաթիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչի շրջանակում Արգենտինայի հավաքականը կմրցի Խորվաթիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

ԱԱ-ների պատմության ընթացքում ամենաշատ 11-մետրանոց հարվածաշարի մասնակցած հավաքականները

ԱԱ-2022-ի առաջին կիսաեզրափակիչ դիմակայության շրջանակում այսօր` դեկտեմբերի 13-ին, միմյանց դեմ կմրցեն Արգենտինայի և Խորվաթիայի հավաքականները։ Այդ հանդիպմանն ընդառաջ` առաջարկում ենք ծանոթանալ աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում ամենաշատ 11-մետրանոց հարվարվածաշարի մասնակցած հավաքականներին, որի տասնյակն ունի հետևյալ տեսքը. Արգենտիա – 6 (5 հաղթանակ) Բրազիլիա – 5 (3 հաղթանակ) Իսպանիա – 5 (1 հաղթանակ) Գերմանիա – 4 (4 հաղթանակ) […]

ԱԱ-2022. Աներևակայելի 1/4 եզրափակիչների վերլուծությունը

ԱԱ-2022-ը շարունակում է լինել մեր օրվա բաղկացուցիչ մասը։ Քառորդ եզրափակիչ հանդիպումները դարձան վերջին օրերի ամենաքննարկվող թեմանները։ Եղան և՛ անակնկալներ, և՛ սպասվող հաղթանակներ։ Սակայն, դրանց մասին խոսելն ու վերլուծելը ևս կարևոր է։ Խորվաթիա 1:1 (11 մ – 4:2) Բրազիլիա Բրազիլիան խաղին մոտենում էր ֆավորիտի կարգավիճակով, ինչը դարձավ Խորվաթիայի հաղթաթուղթը։ Եկեք կենտրոնանանք Բրազիլիայի խաղի վրա, մասնավորապես, գնդակին […]

Արգենտինայի հավաքականը Խորվաթիային հաղթելու «ծրագիր» է մշակել

Խորվաթական Jutarnij List թերթը հոդված է հրապարակել` պնդելով, որ Արգենտինայի հավաքականն ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչի շրջանակում Խորվաթիայի դեմ կայանալիք հանդիպման համար հաղթանակի «ծրագիր» է մշակել։ Բանն այն է, որ, ըստ աղբյուրի, «ալբիսելեստեի» ֆուտբոլիստները հանդիպման ընթացքում պատրաստվում են սադրել խորվաթներին։ Արգենտինայի հավաքականի մեկնարկային կազմի ֆուտբոլիստներից մեկը եվրոպական ակումբում հանդես եկող իր խաղընկերոջը պատմել է, որ իրենց առաջադրանք են […]

Մի շարք թոփ մասնագետներ հավակնում են գլխավորել Անգլիայի հավաքականը

Անգլիայի հավաքականում, հնարավոր է, շուտով մարզչական փոփոխություն տեղի ունենա։ ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչի շրջանակում Ֆրանսիայից 1:2 հաշվով կրած պարտությունից հետո «երեք առյուծների» գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հայտարարեց, որ դեռևս չի որոշել` մնալու է իր պաշտոնում, թե` ոչ։ «Նախորդ մի քանի մրցաշարերից հետո ինձ համար դժվար էր հասկանալ իմ էմոցիաները առաջին մի քանի շաբաթների ընթացքում: Այն քեզանից […]

Ֆրանսիա – Մարոկկո հանդիպման մրցավարական անձնակազմը

ԱԱ-2022-ի երկրորդ կիսաեզրափակիչի շրջանակում միմյանց դեմ կմրցեն Ֆրասնիայի և Մարոկկոյի հավաքականները։ ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունն արդեն հրապարակել է այդ հանդիպման մրցավարական անձնակազմը. Գլխավոր մրցավար – Սեզար Ռամոս (Մեքսիկա) Եզրային մրցավարներ – Ալբերտո Մորին, Միգել Էրնանդես (երկուսն էլ` Մեքսիկա) Չորրորդ մրցավար – Խեսուս Վալենսուելա (Վենեսուելա) VAR համակարգի պատասխանատուներ – Դրյու Ֆիշեր (Կանադա), Նիկոլա Գալո (Կոլումբիա) VAR. Խաղից […]

ՀՖՖ-ն ներկայացրել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակների հավակնորդներին

ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվել են 2022 թ. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակների հավակնորդների անունները։ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները. Սարգիս Ադամյան – «Հոֆֆենհայմ» (Գերմանիա), «Բրյուգե» (Բելգիա), «Քյոլն» (Գերմանիա) Հենրի Ավագյան – «Նորավանք», ԲԿՄԱ Նորբերտո Բալեկյան – «Բոկա Խունիորս» (Արգենտինա) Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան) Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա) […]

Մուրադյան. «Հավաքականի մարզաշապիկը կրելիս ուզում ես ամեն ինչ անել՝ հաջողության հասնելու համար»

Interfootball-ը փոքր հարցազրույց է ունեցել «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանի հետ` քննարկելով մի շարք հետաքրքիր հարցեր։ – Շուտով կկայանան աշխարհի առաջնության կիսաեզրափակիչները։ Ի՞նչ կանխատեսումներ ունեք։ – Կիսաեզրափակիչներում կանխատեսումներ անելն ամենաբարդ բանն է, քանի որ կես քայլ է մնում եզրափակիչին, և բոլոր թիմերն էլ ուզում են դուրս գալ եզրափակի։ Ֆրանսիա-Մարոկկո խաղի մասին։ Կարծում եմ, որ Ֆրանսիան իր […]

Բարսելոնան ցանկանում է գնել Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպանին

«Բարսելոնան» հետաքրքրված է Մարոկկոյի հավաքականի և ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Անժերի» կիսապաշտպան Ազեդին Ունահիի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը մտադիր է 2023 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամրապնդել կենտրոնական կիսապաշտպանի գոտին, որի հիմնական թեկնածուները «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներ Բերնարդու Սիլվան և Իլկայ Գյունդողանն են, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով «բլաուգրանան» չի կարող իրականացնել նրանցից […]

1 970 971 972 973 974 2,105