Արգենտինայի հավաքականը Խորվաթիային հաղթելու «ծրագիր» է մշակել

Արգենտինայի հավաքականը Խորվաթիային հաղթելու «ծրագիր» է մշակել

13/12/2022 - 14:57

Խորվաթական Jutarnij List թերթը հոդված է հրապարակել` պնդելով, որ Արգենտինայի հավաքականն ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչի շրջանակում Խորվաթիայի դեմ կայանալիք հանդիպման համար հաղթանակի «ծրագիր» է մշակել։

Բանն այն է, որ, ըստ աղբյուրի, «ալբիսելեստեի» ֆուտբոլիստները հանդիպման ընթացքում պատրաստվում են սադրել խորվաթներին։

Արգենտինայի հավաքականի մեկնարկային կազմի ֆուտբոլիստներից մեկը եվրոպական ակումբում հանդես եկող իր խաղընկերոջը պատմել է, որ իրենց առաջադրանք են տվել սադրել մրցակցին` այդ կերպ փորձելով նրանց գցել խաղային տեմպից։

Այդ նույն ֆուտբոլիստն իր խաղընկերոջ հետ տեսազանգի ժամանակ նշել է, որ վստահ է` «Արգենտինան Խորվաթիային «կկոտրի» և կհաղթի 60 րոպեում»։

Հաղորդվում է, որ այդ լուրն իմանալուց հետո անանուն ակումբի հանդերձարանում այն անդադար քննարկվում է։

Արգենտինացիները կարծում են, որ մրցակցի մի շարք ֆուտբոլիստներ «թույլ նյարդեր» ունեն։

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը, ում անունը չի բարձրաձայնվում, ակնկալում է, որ իր թիմը կա՛մ երկու գոլ կխփի 60 րոպեի ընթացքում, կա՛մ էլ Խորվաթիայի ֆուտբոլիստներից մեկն այդ ընթացքում կհեռացվի խաղադաշտից:

Նշվում է, որ «ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հավաքականի երեք ֆուտբոլիստների հատուկ առաջադրանք է տվել` սադրել Խորվաթիայի հավաքականի այն ֆուտբոլիստներին, ովքեր առավելագույնս տաքարյուն են և «թույլ նյարդեր» ունեն։

Աղբյուրը հաստատում է նաև, որ «շախմատայինների» գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը տեղյակ է ստեղծված իրավիճակի մասին։

«Չենք կարող հստակ ասել, թե ինչ է պատրաստվում անել Արգենտինան, բայց մենք գիտենք, թե ինչպես են նրանք իրենց պահում, երբ ցանկանում են հունից հանել մրցակցին, ստիպել նրան սխալվել և դեղին կամ կարմիր քարտեր ստանալ:

Արգենտինայի այս մարտավարությունը մենք արդեն տեսել ենք Նիդեռլանդների դեմ խաղում։ Նրանք չեն վախենում և անում են ամեն ինչ` հաղթելու համար։

Զարմանալի ոչինչ չկա, բայց ափսոս, որ ինչ-որ մեկն ուզում է կեղտոտ մեթոդներով դուրս գալ աշխարհի առաջնության եզրափակիչ։

Սրան դիմադրելն ու սառնադրտություն պահպանելը հեշտ չէ, բայց Խորվաթիայի հավաքականը պետք է կենտրոնացվածություն ցուցաբերի, գիտակցի, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, պայքարի մի մասն է։

Պետք է հանգստություն պահպանենք և հաղթենք Արգենտինային։ Ամենավատ տարբերակը սիրողականների համար է` հանձնվել և պարտվել: Սա չի կարելի թույլ տալ»,- գրում է Jutarnij List-ի լրագրողը։

Հավելենք, որ Արգենտինա – Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023