Մի շարք թոփ մասնագետներ հավակնում են գլխավորել Անգլիայի հավաքականը

Մի շարք թոփ մասնագետներ հավակնում են գլխավորել Անգլիայի հավաքականը

13/12/2022 - 11:29

Անգլիայի հավաքականում, հնարավոր է, շուտով մարզչական փոփոխություն տեղի ունենա։

ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչի շրջանակում Ֆրանսիայից 1:2 հաշվով կրած պարտությունից հետո «երեք առյուծների» գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հայտարարեց, որ դեռևս չի որոշել` մնալու է իր պաշտոնում, թե` ոչ։

«Նախորդ մի քանի մրցաշարերից հետո ինձ համար դժվար էր հասկանալ իմ էմոցիաները առաջին մի քանի շաբաթների ընթացքում: Այն քեզանից այնքան էներգիա է խլում, այնքան շատ բան է կատարվում քո գլխում:

Ես ուզում եմ, որ կայացրած ցանկացած որոշում ճիշտ լինի` անկախ այն հանգամանքից կհեռանամ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, թե կշարունակեմ աշխատանքս։

Չեմ կարծում, որ այժմ ճիշտ ժամանակն է` նման որոշում կայացնելու համար»,- 52-ամյա մասմագետի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

Արդեն մի շարք անվանի մասնագետների անուններ են կապվում Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հետ։

Ըստ The Telegraph-ի տեղեկությունների` Սաութգեյթին փոխարինելու հիմնական թեկնածուներն են Մաուրիսիո Պոչետինոն, Թոմաս Տուխելը և Բրենդան Ռոջերսը։

Բացառված չէ նաև Սթիվ Հոլանդի տարբերակը, ով Անգլիայի հավաքականում Սաութգեյթի օգնականն է։

Նշենք, որ Սաութգեյթի և Անգլիայի ֆուտբոլային միության միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը։

52-ամյա մասնագետը «երեք առյուծների» ղեկն ստանձնել է 2016 թ. սեպտեմբերի 28-ին։ Այդ ընթացքում Անգլիան անցկացրել է 81 հանդիպում, տոնել 51 հաղթանակ, 15-ական անգամ էլ խաղացել ոչ-ոք և պարտվել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023