Author Archives: Miqayel

Մարոկկո – Պորտուգալիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը կմրցի Մարոկկոյի դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Մեսսի. «Չի կարելի նշանակել այնպիսի մրցավարի, ով չի համապատասխանում այս մակարդակին»

ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչի շրջանակում Արգենտինայի հավաքականը 11-մետրանոցներով հաղթեց Նիդեռլանդներին` դուրս գալով կիսաեզրափակիչ։ Հանդիպումից հետո «ալբիսելեստեի» ավագ և առաջատար Լեո Մեսսին քննադատել է հանդիպման գլխավոր մրցավար Մատեու Լաոսին, ով երկու կողմերին միասին վերցրած 17 դեղին քարտ է ցույց տվել. «Զայրույթը շատ է։ Կարծում եմ` չպետք է ամեն ինչ այսպես ավարտվեր։ Չեմ ցանկանում խոսել մրցավարից։ Անհնար է լինել անկեղծ, […]

Մեսսի. «Վան Գալը թոզ է փչում բոլորի աչքին, թե լավ ֆուտբոլ է խաղում»

ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչի շրջանակում Արգենտինայի հավաքականը 11-մետրանոցներով հաղթեց Նիդեռլանդներին` դուրս գալով կիսաեզրափակիչ։ Հանդիպումից հետո «ալբիսելեստեի» ավագ և առաջատար Լեո Մեսսին քննադատել է «նարնջագույնների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալին. «Շատ մանրամասներ հասկանում ես հենց դաշտում։ Վստահաբար ասում եմ` Վան Գալը թոզ է փչում բոլորի աչքին, թե լավ ֆուտբոլ է խաղում, այնուբետև սկսում է խաղալ միայն բարձրահասակ […]

Դալիչ. «Երբեք մի թերագնահատեք մեզ»

ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչի շրջանակում Խորվաթիայի հավաքականը 11-մետրանոցներով հաղթեց Բրազիլիային` դուրս գալով կիսաեզրափակիչ։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «շախմատայինների» գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը. «Սա խորվաթ ժողովրդի հաղթանակն էր։ Բրավո տղաներ, մենք պայքարից դուրս թողեցինք մրցաշարի գլխավոր ֆավորիտին։ Սա Խորվաթիան է։ Երբեք մի թերագնահատեք մեզ։ Այս ամենով մենք չենք սահմանափակվում և առաջ ենք շարժվում։ Իմ խաղացողները […]

Լիվակովիչը կրկնել է մեկ ԱԱ-ի ընթացքում հետ մղած 11-մետրանոցների ռեկորդը

ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչում Խորվաթիայի հավաքականը 11-մետրանոցներով հաղթեց Բրազիլիային` դուրս գալով կիսաեզրափակիչ։ Հանդիպման հերոս դարձավ խորվաթների դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը, ով հանդիպման ընթացքում կատարեց 11 սեյվ, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ հետ մղեց «պենտակամպիոնների» հարձակվող Ռոդրիգոյի հարվածը։ Ինչպես տեղեկացնում է Squawka-ն, Լիվակովիչը դարձել է աշխարհի առաջնությունների պատմության միայն երրորդ դարպասապահը, ով մրցաշարի ընթացքում հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ հետ […]

Մարտինեսի բենեֆիսը. Արգեինտինան 11-մետրանոցներով հաղթեց Նիդեռլանդներին` դուրս գալով ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ🎥

ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչի շրջանակում Արգենտինայի հավաքականը Լուսայիլում մրցեց Նիդեռլանդների ընտրանու դեմ։ Առաջին կեսում կողմերը հիմնականում գործում էին զգուշավոր և չէին ցանկանում ռիսկի դիմել։ Արգենտինացիները ժամանակի ընթացքում տիրեցին նախաձեռնությանը և 35-րդ րոպեին բացեցին հաշիվը. Լեո Մեսսիի հիասքանչ փոխանցումից հետո աչքի ընկավ Նահուել Մոլինան։ Կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։ Երկրորդ կեսում էլ պատկերը գրեթե նույնն էր. […]

Հոլանդացիների` տուգանայինի գերխելացի խաղարկումն ու Վեգորսթի գոլն Արգենտինայի դեմ խաղում🎥

ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչի շրջանակում Նիդեռլանդների հավաքականը մրցում է Արտենտինայի դեմ։ Հանդիպման 90+11-րդ րոպեին «նարնջագույններն» անչափ նպաստավոր դիրքում ստացան տուգանային հարվածի իրավունք։ Բոլորին թվում էր, թե Տյոն Կոպմեյներսը կհարվածի այդ դիրքից, սակայն վերջինս անչափ խելացի վարվեց և գնդակը փոխանցեց մրցակցի տուգանային հրապարակում գտնվող Վաութ Վեգորսթին, ով էլ գրավեց Էմիլիանո Մարտինեսի պաշտպանած դարպասը` հաշիվը դարձնելով 2:2։ Այդ […]

Նիդեռլանդները 90+11-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ Արգենտինայի դեմ խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ 🎥

ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչի շրջանակում Նիդեռլանդների հավաքականը մրցում է Արգենտինայի դեմ։ Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվում է 2:2 հաշիվը։ «Ալբիսելեստեն» հանդիպման ընթացքում հաղթում էր 2:0, սակայն «նարնջագույնները» 83-րդ ու 90+1-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ հավասարեցրին հաշիվը։ Արգենտինայի կազմից մեկական անգամ աչքի են ընկել Նահուել Մոլինան ու Լեո Մեսսին, իսկ հոլանդացիներից դուբլի հեղինակ դարձավ փոխարինման […]

Պաշտոնական. Տիտեն հեռացավ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչում Բրազիլիայի հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Խորվաթիայի ընտրանուն` լքելով հետագա պայքարը։ Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «պենտակամպիոնների» գլխավոր մարզիչ Տիտեն հայտարարեց զբաղեցրած պաշտոնը լքելու մասին. «Ցավալի պարտություն է, սակայն ես հաշտ եմ ինքս ինձ հետ։ Իմ դարաշրջանն ավարտված է, ինչպես ես ասել էի 1.5 տարի առաջ։ Այժմ ես ի վիճակի չեմ` իմ […]

Լեո Մեսսիի հիասքանչ գոլային փոխանցումը Նահուել Մոլինային Նիդեռլանդների դեմ խաղում🎥

ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչի շրջանակում Արգենտինայի հավաքականը մրցում է Նիդեռլանդների ընտրանու դեմ։ Հանդիպման 35-րդ րոպեին «ալբիսելեստեի» ավագ և առաջատար Լեո Մեսսին հիասքանչ փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Նահուել Մոլինային, ով էլ բացեց խաղի հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 972 973 974 975 976 2,105