Մեծ խաղերի վարպետը. Ռոդրիգոյի դուբլը հաղթանակ պարգևեց Ռեալին Չելսիի դեմ խաղում🎥
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Չելսիի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «արքայական» ակումբը հաղթել էր 2:0 հաշվով։ Պատասխան հանդիպման առաջին կեսում «ազնվականներն» ունեին որոշակի խաղային առավելություն և նախքան ընդմիջում ունեին հաշիվը բացելու երկու հիանալի պահ, սակայն Նգոլո Կանտեն ու Մարկ Մուկուրելիան վրիպեցին բավական նպաստավոր դիրքերից։ Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման […]