Ըմբաշամարտի ԵԱ. Հրայր Ալիխանյանը մեկնարկել է հաղթանակով

Ըմբաշամարտի ԵԱ. Հրայր Ալիխանյանը մեկնարկել է հաղթանակով

18/04/2023 - 16:21

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Պայքարն են սկսել նաև 74 կգ քաշային կարգի ազատ ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է Հրայր Ալիխանյանը։

Ալիխանյանը 1/8 եզրափակիչում համառ պայքարում 5:3 հաշվով հաղթեց Հունգարիան ներկայացնող Մուրադ Կուրամագոմեդովին։

Հայ ըմբիշը 1/4 եզրափակիչում մրցելու է սլովակ Թայմուրազ Սալկազանովի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023