Author Archives: Miqayel

Սելարայանի դաշտի կենտրոնից խփած ֆանտաստիկ գոլը 90+3-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Կալամբուս Քրյուին🎥

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 17-րդ տուրում «Կալամբուս Քրյուն» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեցին «Չիկագո Ֆայրին»։ Հյուրերը հաղթանակ կորզեցին 90+3-րդ րոպեին, իսկ հանդիպման հերոս դարձավ Լուկաս Սելարայանը, ով դաշտի կենտրոնից կատարած ֆանտաստիկ հարվածով խփեց ֆանտաստիկ գոլ։ Նշենք, որ ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 15 խաղում խփել է 8 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ «Կալամբուսն» այս հաղթանակից հետո վաստակեց […]

Ռոմելու Լուկակուի անհավանական վրիպումը Ման. Սիթիի դեմ խաղում 🎥

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ինտերը» 0:1 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպման 88-րդ րոպեին «ներաձուրիների» կազմից աչքի ընկնելու անհավանական պահ կորցրեց Ռոմելու Լուկակուն, ով մոտ տարածությունից չկարողացավ գրավել մրցակցի դարպասը. «քաղաքաբնակներին» փրկեց դարպասապահ Էդերսոնը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ման. Սիթին առավելության հասավ Ինտերի նկատմամբ` դառնալով ՉԼ հաղթող 🎥

Ստամբուլի «Օլիմպիական» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» ու «Ինտերը»։ Առաջին կեսն անցավ բավական լարված և հետախուզական պայքարում, որի ընթացքում գրեթե գոլային պահեր չեղան։ Հանդիպման առաջին խաղակեսը նշանավորվեց միայն «քաղաքաբնակների» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի վնասվածքով, ով 36-րդ րոպեին դաշտում տեղը զիջեց Ֆիլ Ֆոդենին։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ […]

Ռոդրին առաջ մղեց Ման. Սիթիին Ինտերի դեմ խաղում🎥

Ստամբուլի «Օլիմպիական» մարզադաշտում կայանում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ են մրցում «Ման. Սիթին» ու «Ինտերը»։ 68-րդ րոպեին «քաղաքաբնկաների» կազմից աչքի ընկավ Ռոդրին` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

ԿԴԲ-ն Չեմպիոնների լիգայի երկրորդ եզրափակիչն անընդմեջ վնասվածք ստացավ ու փոխարինվեց🎥

Ստամբուլի «Օլիմպիական» մարզադաշտում կայանում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ են մրցում «Ման. Սիթին» ու «Ինտերը»։ Հանդիպման առաջին կեսը նշանավորվեց «քաղաքաբնակների» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի վնասվածքով, ով փոխարինվեց 36-րդ րոպեին` դաշտում տեղը զիջելով Ֆիլ Ֆոդենին։ Նշենք, որ բելգիացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի երկրորդ եզրափակիչն անընդմեջ վնասվածք է ստանում և փոխարինվում։ 2021 թվականին, երբ «Ման. […]

Ման. Սիթին ու Ինտերն առաջին կեսից հետո չեն պարզում հաղթողին

Ստամբուլի «Օլիմպիական» մարզադաշտում կայանում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ են մրցում «Ման. Սիթին» ու «Ինտերը»։ Առաջին կեսից հետո կողմերը չեն պարզում հաղթողին. գրանցվում է 0:0 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մանչեսթեր Սիթի – Ինտեր. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Ստամբուլի Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի անվան «Օլիմպիական» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Մանչեսթեր Սիթին» ու «Ինտերը»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Գործարքը կայացած է. Լեո Մեսսին տեղափոխվում է Ինտեր Մայամի

ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին ազատ գործակալի կարգավիճակում կարիերան կշարունակի ամերիկյան ՄԼՍ-ը ներկայայցող «Ինտեր Մայամիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, արգենտինացի ֆուտբոլիստի որոշումը վերջնական է, քանի որ «Բարսելոնան» ներկա պահին չի կարող բավարարել նրա ֆինանսական պահանջները։ Բացի դրանից, «բլաուգրանան» խնդիրներ ունի Լա լիգայի ֆինանսական մի շարք օրենքների հետ, որոնք շրջանցել չի կարող։ Խաղից դուրս […]

Բրահիմ Դիասը վերադառնալու է Ռեալ Մադրիդ

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը, ով վարձավճարով հանդես էր գալիս «Միլանի» կազմում, հուլիսի 1-ից հետո կվերադառնա «արքայական» ակումբ: Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «սերուցքայինների» մարզչական շտաբը լուրջ հույսեր է կապում 23-ամյա ֆուտբոլիստի հետ և պատրաստ են 2023/24 մրցաշրջանում նրան դարձնել ակումբի առանցքային ֆուտբոլիստներից մեկը: Սպասվում է, որ Դիասը «Ռեալում» կփոխարինի Մարկո Ասենսիոյին, ով կարիերան […]

Ռաուլը, հնարավոր է, գլխավորի Լա լիգան ներկայացնող ակումբը

«Խետաֆեում», հնարավոր է, շուտով մարզչական փոփոխություն տեղի ունենա։ Բանն այն է, ինչպես հայտնում է Marca-ն, «Խետաֆեի» գլխավոր մարզիչ Պեպե Բորդալասը մտադիր է չերկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, որն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին։ 59-ամյա մասնագետը Լա լիգայի 2022/23 մրցաշրջանի ավարտից 7 տուր առաջ գլխավորեց «Խետաֆեն» և ակումբին օգնեց առաջնությունն ավարտել 15-րդ հորիզոնականում` պահպանելով տեղն ուժեղագույնների […]

1 821 822 823 824 825 2,107