Բրահիմ Դիասը վերադառնալու է  Ռեալ Մադրիդ

Բրահիմ Դիասը վերադառնալու է Ռեալ Մադրիդ

07/06/2023 - 13:14

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը, ով վարձավճարով հանդես էր գալիս «Միլանի» կազմում, հուլիսի 1-ից հետո կվերադառնա «արքայական» ակումբ:

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «սերուցքայինների» մարզչական շտաբը լուրջ հույսեր է կապում 23-ամյա ֆուտբոլիստի հետ և պատրաստ են 2023/24 մրցաշրջանում նրան դարձնել ակումբի առանցքային ֆուտբոլիստներից մեկը:

Սպասվում է, որ Դիասը «Ռեալում» կփոխարինի Մարկո Ասենսիոյին, ով կարիերան շարունակելու է ՊՍԺ-ի կազմում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձայնեցրել, որը պատրաստվում են ստորագրել առաջիկա օրերին:

Նշվում է, որ եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրվածի, «Ռեալը» մտադիր է Դիասին ներկայացնել որպես նոր համալրում:

Հավելենք, որ իսպանացի ֆուտբոլիստը 2020 թ. սեպտեմբերից վարձավճարով հանդես էր գալիս «Միլանի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 124 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ:

Հավելենք, որ Դիասը «Ռեալի» շարքերը համալրել է 2019 թ. հունվարին՝ անցկացրած 21 խաղում դառնալով 2 գոլի 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023