Գործարքը կայացած է. Լեո Մեսսին տեղափոխվում է Ինտեր Մայամի

Գործարքը կայացած է. Լեո Մեսսին տեղափոխվում է Ինտեր Մայամի

07/06/2023 - 21:23

ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսին ազատ գործակալի կարգավիճակում կարիերան կշարունակի ամերիկյան ՄԼՍ-ը ներկայայցող «Ինտեր Մայամիի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, արգենտինացի ֆուտբոլիստի որոշումը վերջնական է, քանի որ «Բարսելոնան» ներկա պահին չի կարող բավարարել նրա ֆինանսական պահանջները։

Բացի դրանից, «բլաուգրանան» խնդիրներ ունի Լա լիգայի ֆինանսական մի շարք օրենքների հետ, որոնք շրջանցել չի կարող։

Խաղից դուրս է եկել նաև Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալը», որը Մեսսիին մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր էր առաջարկել` տարեկան 500 մլն եվրո աշխատավարձով։

Ռոմանոն նշում է, որ առաջիկա ժամերին Լեո Մեսսին կբացատրի «Ինտեր Մայամի» տեղափոխվելու որոշման բոլոր մանրամասները։

Հիշեցնենք, որ 35-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի կազմում հանդես էր գալիս 2021 թ. օգոստոսից` անցկացրած 75 խաղում դառնալով 32 գոլի և 35 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023