Սելարայանի դաշտի կենտրոնից խփած ֆանտաստիկ գոլը 90+3-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Կալամբուս Քրյուին🎥

Սելարայանի դաշտի կենտրոնից խփած ֆանտաստիկ գոլը 90+3-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Կալամբուս Քրյուին🎥

11/06/2023 - 08:42

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 17-րդ տուրում «Կալամբուս Քրյուն» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեցին «Չիկագո Ֆայրին»։

Հյուրերը հաղթանակ կորզեցին 90+3-րդ րոպեին, իսկ հանդիպման հերոս դարձավ Լուկաս Սելարայանը, ով դաշտի կենտրոնից կատարած ֆանտաստիկ հարվածով խփեց ֆանտաստիկ գոլ։

Նշենք, որ ՄԼՍ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 15 խաղում խփել է 8 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։

«Կալամբուսն» այս հաղթանակից հետո վաստակեց 27 միավոր և Արևելյան կոնֆերենցիայում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

«Չիկագո Ֆայրը», 17 միավորով, նույն կոնֆերենցիայում 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023