Բավարիան պայմանագիր է համաձայնեցրել Քեյնի հետ

Բավարիան պայմանագիր է համաձայնեցրել Քեյնի հետ

28/06/2023 - 12:35

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բավարիան» լրջորեն հետաքրքրված է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի ծառայություններով, ում տրանսֆերի հարցում «ռեկորդ մայսթերն» առաջին պաշտոնական առաջարկն է կատարել «խցաններին»։

Մյունխենյան ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի դիմաց առաջարկել է 70 մլն եվրո, որին ավելանալու են նաև տարբեր հավելավճարներ։

Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների` անգլիացի հարձակվողը նույնպես կողմ է համալրել «Բավարիայի» շարքերը, որի հետ մինչև 2027 թ. հունիսի 30-ն անձնական պայմանագիր է ուղարկել։

Այդուհանդերձ, ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն էլ Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ «Տոտենհեմը« դեռևս չի պատրաստվում վաճառել Քեյնին ու չի ընդունելու «Բավարիայի» վերոնշյալ առաջարկը։

Հավելենք, որ Հարի Քեյնը «Տոտենհեմի» սան է, որի կազմում անցկացրել է 435 հանդիպում` դառնալով 280 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023