Author Archives: Miqayel

Այսօր կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2023/24 խաղարկությունը

Այսօր` հունիսի 27-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2023/24 խաղարկությունը։ Պայքարը կսկսվի որակավորման նախնական փուլից, որին մասնակցում են Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճած` ՈՒԵՖԱ-ի ամենացածր վարկանիշ ունեցող 4 ակումբները։ Որակավորման նախնական փուլը փոքրիկ մրցաշար է, որն անցկացվում է փլեյ-օֆֆ ձևաչափով, իսկ դիմակայությունները բաղկացած են մեկական խաղից։ Որակավորման նախնական փուլում պարտված բոլոր 3 ակումբները պայքարը շարունակելու են Կոնֆերենցիաների լիգայի […]

Ռանոսը խոսել է Բավարիայից հեռանալու պատճառների մասին

Հայաստանի հավաքականի և «Բորուսիա Մյոնխենգլադբախի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Bild-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է «Բավարիայից» հեռանալու պատճառների մասին. «Դեռ ձմռանն էի որոշել, որ չեմ երկարաձգելու պայմանագիրս «Բավարիայի» հետ։ Նման մրցակցության պայմաններում դժվար է առաջընթաց գրանցել։ Որպես երիտասարդ ֆուտբոլիստ` «Բավարիայում» չէի տեսնում զարգացման լավագույն հեռանկարներն, իսկ «Բորուսիայի» առաջարկը եղավ ճիշտ ժամանակին, որը հիանալի ակումբ է` երկրպագուների […]

Զախարյանը մանրամասներ է հայտնել Հայաստան կատարած այցի վերաբերյալ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Դինամո Մոսկվայի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանն անցնող օրերին Հայաստանում է եղել։ Ըստ նախնական տեղեկությունների` նա պետք է ներկա լիներ Եվրո-2024-ի որակավորման փուլի Հայաստան – Լիտվա (2:1) հանդիպմանը, ինչից հետո էլ պետք է հանդիպեր ՀՖՖ ներկայացուցիչներին։ Այդուհանդերձ, 20-ամյա ֆուտբոլիստը հերքել է, որ վերոնշյալ տեղեկությունը. «Մեկնել էի Հայաստան` հանգստանալու։ Ամեն ինչ […]

Գյունդողան. «Այնքան ուրախ եմ` այս հիասքանչ ակումբ տեղափոխվելու կապակցությամբ»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» արդեն նախկին կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ։ Գերմանացի ֆուտբոլիստը սոցցանցերի իր էջերում կատալոնական ակումբի մարզաշապիկով լուսանկար է հրապարակել` գրելով նաև հետևյալ երկտողը. «Այնքան ուրախ եմ` այս հիասքանչ ակումբի շարքերը համալրելու կապակցությամբ։ Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ է սկսվելու կյանքիս նոր փուլը»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Բրոզովիչը մոտ է Ինտերից հեռանալուն

«Ինտերի» կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, կողմերն արդեն այսօր` հունիսի 26-ին, պետք է ավարտին հասցնեն գործարքը։ Սպասվում է, որ սաուդարաբական ակումբը գործարքի դիմաց «ներաձուրիներին» կվճարի 23 մլն եվրո։ Նշվում է, որ խորվաթ ֆուտբոլիստը «Ալ Նասրի» հետ կնքելու է 3 […]

Անգլիական գրանդը կապվել է Օսիմենի գործակալի հետ

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենը, հնարավոր է, ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Լիվերպուլը» կապվել է նիգերացի հարձակվողի գործակալ Ռոբերտո Կալենդայի հետ, որպեսզի բանակցություններ սկսի` 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։ Աղբյուրի փոխանցմամբ` մերսիսայդյան ակումբը տեղյակ է, որ «Նապոլին» Օսիմենի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 180 մլն եվրո։ Նեապոլիտանական ակումբը […]

Էլինա Ավանեսյանն էականորեն բարելավել է դիրքը WTA դասակարգման աղյուսակում

Թենիսի կանանց ասոցիացիան` WTA-ը, հունիսի 26-ին ներկայացրել է դասակարգման աղյուսակի թարմացված տարբերակը։ Նոր թարմացումից հետո Ռուսաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը 81-րդ հորիզոնականից բարձրացել է 64-րդ տեղ` իր ակտիվում ունենալով 882 միավոր։ Նշենք, որ 20-ամյա թենիսիստուհին 2023 թվականն սկսել էր դասակարգման աղյուսակի 153-րդ հորիզոնականում և մինչ այժմ 89 տեղով բարելավել է իր դիրքը։ Հավելենք, որ WTA դասակարգման […]

Պաշտոնական. Իլկայ Գյունդողանը տեղափոխվեց Բարսելոնա

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում առկա է նաև հրաժարագնի կետ, որը լինելու է 400 մլն եվրո։ Հիշեցնենք, որ Գյունդողանը […]

ՄՅՈՒ-ն սահմանել է բազմաթիվ ֆուտբոլիստների հրաժագները

Ամառային տարսնֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաժանվել 12 ֆուտբոլիստներից։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «կարմիր սատանաները» տրանսֆերային բյուջեն մեծացնելու նպատակով պատրաստ են բաժանվել հետևյալ ֆուտբոլիստների` սահմանելով նաև նրանց հրաժագինը։ Խոսքը Ջեյդոն Սանչոյի (45 մլն ֆունտ), Հարի Մագուայերի (40 մլն), Սքոթ Մաքթոմինայի (40 մլն), Անտոնի Մարսիալի (25 մլն), Դոնի վան դե Բեկի (20 մլն), […]

Ռոբերտո Ֆիրմինոն մոտ է նոր ակումբ ունենալուն

«Լիվերպուլի» արդեն նախկին հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, ամենայն հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակում կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլին» բրազիլացի ֆուտբոլիստին 3 տարվա պայմանագիր է առաջարկել։ Այժմ կողմերը բանակցություններ են վարում, իսկ ակումբը սպասում է 31-ամյա ֆուտբոլիստի վերջնական պատասխանին։ Աղբյուրի փոխանցմամբ` եթե Ֆիրմինոն համաձայնի տեղափոխվել «Ալ Ահլի», ապա […]

1 812 813 814 815 816 2,107