Author Archives: Miqayel

Ուրարտուի պաշտպանի ֆանտաստիկ գոլը տուգանայինի իրացումից հետո Ֆարուլի դեմ խաղում🎥

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցում է ռումինական «Ֆարուլի» դեմ։ 38-րդ րոպեին «Ուրարտուի» կազմից տուգանայինից կատարած հարվածից հետո ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Իվան Զոտկոն` լուսատախտակին վառելով 2:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Էդուարդ Սպերցյանը կարիերայում առաջին կարմիր քարտն է ստացել🎥

Ռուսաստանի գավաթի խմբային փուլի 1-ին տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցում է «Սպարտակի» դեմ։ «Ցլերի» կազմից հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսել էր նաև թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը, սակայն 23-այա կիսապաշտպանը 44-րդ րոպեին բավական կոպիտ խախտում թույլ տվեց մոսկովյան ակումբի ֆուտբոլիստ Անտոն Զինկովսկիի նկատմամբ, ինչից հետո հեռացվեց դաշտից։ Նշենք, որ Սպերցյանը կարիերայում առաջին անգամ պատժվեց կարմիր քարտով։ […]

ԿԼ. Բուդյո Գլիմտը ջախջախեց Բոհեմիանսին🎥

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Բուդյո Գլիմտը» սեփական հարկի տակ մրցեց չեխական «Բոհեմիանսի» դեմ։ Նորվեգական ակումբը հանդիպման ողջ ընթացքում ուներ խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։ Կյետիլ Կնուդսենի թիմի գոլերը խփեցին Ալբերտ Գրյոնբեկը, Ամալ Պելեգրինոն ու Ռունար Էսպեյորդը։ Նշենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին։ Հիշեցնենք, որ այս դիմակայության հաղթողը մրցաշարի […]

Ֆարուլ – Ուրարտու. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս կմրցի ռումինական «Ֆարուլի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կsարող եք հետևել «Շողակաթ» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Ալաշկերտը ցավալի պարտություն կրեց Դեբրեցենի դեմ խաղում🎥

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում մրցեց հունգարական «Դեբրեցենի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում հյուրերը կարողացան հաղթել 1:0 հաշվով. հանդիպման միակ գոլը 50-րդ րոպեին խփեց Շտեֆան Լոնչարը։ Նշենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Արարատ-Արմենիան ու Արիսը համառ պայքարում չպարզեցին հաղթողին🎥

Կոնֆերենցիաների լիգայի որակավորկան երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Երևանում մրցեց հունական «Արիսի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողկն. գրանցվեց 1:1 հաշիվը։ Նախ 11-րդ րոպեին հաշիվը բացեց Վիլֆրիդ Էզան, ապա 20-րդ րոպեին Սալոնիկից ժամանած հյուրերի պատասխան գնդակը խփեց Լուիս Պալման։ Հավելենք, որ դիմակայության պատասխան խաղը կկայանա օգոստոսի 3-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Կալմար – Փյունիկ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս կմրցի շվեդական «Կալմարի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 21:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Ալաշկերտ – Դեբրեցեն. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Կոնֆերենցիաների լիգայի որակավորկան երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում կմրցի հունգարական «Դեբրեցենի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Արարատ-Արմենիա – Արիս. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ կմրցի հունական «Արիսի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջինի լրատվական» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Մալկոմը ռեկորդային գումարի դիմաց տեղափոխվեց Ալ Հիլալ

Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ալ Հիլալի» մամուլի ծառայությունը, ակումբը գնել է «Զենիթի» եզրային հարձակվող Մալկոմին։ Կողմերը պայամանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ «Ալ Հիլալը» գործարքի դիմաց Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբին վճարել է 60 մլն եվրո։ Նշենք, որ այս գործարքը դարձել է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը` […]

1 789 790 791 792 793 2,107