Author Archives: Miqayel

Ռեալ – Բարսելոնա. Տեր Շտեգենի ֆանտաստիկ սեյվը Ռոդրիգոյի իրացրած տուգանայինից հետո🎥

ԱՄՆ Ակրինգթոն քաղաքում «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը» միմյանց միջև ընկերական հանդիպում են անկացնում։ 32-րդ րոպեին «արքայական» ակումբի հարձակվող Ռոդրիգո Գոյեսը փորձեց աչքի ընկնել տուգանայինից կատարած հարվածով, սակայն «բլաուգրանային» փրկեց դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը` կատարելով ֆանտաստիկ սեյվ։

Ռեալ – Բարսելոնա. Վինիսիուսի վրիպումը 11-մետրանոցի իրացումից հետո🎥

ԱՄՆ Ակրինգթոն քաղաքում «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը» միմյանց միջև ընկերական հանդիպում են անկացնում։ Հանդիպման 20-րդ րոպեին «արքայական» ակումբն աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ունեը, սակայն Վինիսիուսը չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը. գնդակը դիպավ դարպասաձողին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ռեալ – Բարսելոնա. Ուսման Դեմբելեն բացեց հաշիվը🎥

ԱՄՆ Ակրինգթոն քաղաքում «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը» միմյանց միջև ընկերական հանդիպում են անկացնում։ 15-րդ րոպեին «բլաուգրանայի» կազմից աչքի ընկավ Ուսման Դեմբելեն` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ռանոսի առաջին գոլը. Բորուսիա Մյոնխենգլադբախը հաղթեց Մյուբնխեն 1860-ին🎥

«Բորուսիա Մյոնխենգլադբախը» շարունակում է պատրաստվել 2023/24 մրցաշրջանին և ընկերական հանդիպում անցկացրեց Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Մյունխեն-1860» ակումբի դեմ` հաղթելով 2:1 հաշվով։ «Բորուսիայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը, ով 5-րդ րոպեին բացեց հաշիվը` նոր ակումբի կազմում խփելով առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ռեալ Մադրիդ – Բարսելոնա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

«Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան» ԱՄՆ Ակրինգթոն քաղաքի «AT&T» մարզադաշտում միմյանց միջև ընկերական հանդիպում կանցկացնեն։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 01:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Ռեալ Մադրիդի մեկնարկային կազմը Բարսելոնայի դեմ հանդիպման համար

«Ռեալ Մադրիդն» ԱՄՆ Տեխաս նահանգի Արլինգթոն քաղաքի «AT&T» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի «Բարսելոնայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 01:00-ին։ «Արքայական» ակումբը հանդիպումը կսկսի հետևյալ մեկնարկային կազմերով.

Պաշտոնական. Ատալանտան իրականացրեց ակումբի պատմության ամենախոշոր տրանսֆերը

Ինչպես տեղեկացնում է «Ատալանտայի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Ալմերիայի» կենտրոնական հարձակվող Էլ Բիլալ Տուրեին։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Բերգամո քաղաքը ներկայացնող ակումբը գործարքի դիմաց «Ալմերիային» վճարել է 28 մլն եվրո։ Նշենք, որ այս գործարքը դարձել է «ներաձուրիների» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը` գերազանցելով Ժերեմի Բոգայի ռեկորդը, ում դիմաց բերգամասնկները 2022 թ. հուլիսին «Սասուոլոյին» […]

Մարկ Բարտրայի դաշտից կենտրոնից խփած ֆանտաստիկ գոլը 🎥

«Բետիսը» շարունակում է պատրաստվել 2023/24 մրցաշրջանին և ընկերական հանդիպում անցկացրեց անգլիական Պրեմիեր լիգայի նորեկ «Բարնլիի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Անդալուսական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև կենտրոնական պաշտպան Մարկ Բարտրան, ով 51-րդ րոպեին դաշտի կենտրոնից կատարած հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 1:1 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Տիկնիզյանը պատմել է` ինչու է որոշել հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում

Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանը հյուրընկալվել է յութուբյան հանրահայտ «Коммент.шоу» հաղորդաշարին, որի ընթացում պատմել է նաև, թե ինչու է որոշել հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում. «Այժմ կարող եմ հանգիստ խոսել, ինչից հետո ասածներս չեն դառնա քննարկման լայն առիթ։ Կասեմ միայն ճշմարտությունը. ես մինչև վերջ սպասել եմ Ռուսաստանի հավաքականում խաղալու շանսին։ Իմ համբերության […]

Ալ Ահլին հերթական խոշոր տրանսֆերն է ավարտին հասցրել

«Նյուքասլի» ձախ եզրային հարձակվող Ալեն Սեն-Մաքսեմենը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլիի» կազմում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «Ալ Ահլին» «կաչաղակներին» վճարելու է 27 մլն եվրո։ Այդ գումարը ներառելու է նաև տարբեր հավելավճարները։ Ֆրանսիացի վինգերը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է 3 տարով, որը […]

1 787 788 789 790 791 2,107