Ալաշկերտը ցավալի պարտություն կրեց Դեբրեցենի դեմ խաղում🎥

Ալաշկերտը ցավալի պարտություն կրեց Դեբրեցենի դեմ խաղում🎥

27/07/2023 - 21:07

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» Աբովյանի «Քաղաքային» մարզադաշտում մրցեց հունգարական «Դեբրեցենի» դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում հյուրերը կարողացան հաղթել 1:0 հաշվով. հանդիպման միակ գոլը 50-րդ րոպեին խփեց Շտեֆան Լոնչարը։

Նշենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023