Մալկոմը ռեկորդային գումարի դիմաց տեղափոխվեց Ալ Հիլալ

Մալկոմը ռեկորդային գումարի դիմաց տեղափոխվեց Ալ Հիլալ

27/07/2023 - 17:45

Ինչպես տեղեկացնում է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ալ Հիլալի» մամուլի ծառայությունը, ակումբը գնել է «Զենիթի» եզրային հարձակվող Մալկոմին։

Կողմերը պայամանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ «Ալ Հիլալը» գործարքի դիմաց Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբին վճարել է 60 մլն եվրո։

Նշենք, որ այս գործարքը դարձել է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը` գերազանցելով Ռուբեն Նևեշի ռեկորդը։

Պորտուգալացի կիսապաշտպանին վերջերս նույն «Ալ Հիլալը» «Վուլվերհեմպտոնից» ձեռք է բերել 55 մլն եվրոյի դիմաց։

Բացի այդ, այս գործարքը դարձել է նաև ռուսական Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկարժեք վաճառքը և գերազանցել է Հալկի ռեկորդը, ում տրանսֆերի դիմաց 2016 թ. ամռանը չինական «Շանհայ Պորտ» ակումբը նույն «Զենիթին» վճարել էր 56 մլն եվրո։

Ավելացնենք, որ Մալկոմը «Զենիթի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. օգոստոսից` անցկացրած 109 խաղում դառնալով 42 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023