ԿԼ. Բուդյո Գլիմտը ջախջախեց  Բոհեմիանսին🎥

ԿԼ. Բուդյո Գլիմտը ջախջախեց Բոհեմիանսին🎥

27/07/2023 - 21:58

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Բուդյո Գլիմտը» սեփական հարկի տակ մրցեց չեխական «Բոհեմիանսի» դեմ։

Նորվեգական ակումբը հանդիպման ողջ ընթացքում ուներ խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։

Կյետիլ Կնուդսենի թիմի գոլերը խփեցին Ալբերտ Գրյոնբեկը, Ամալ Պելեգրինոն ու Ռունար Էսպեյորդը։

Նշենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին։

Հիշեցնենք, որ այս դիմակայության հաղթողը մրցաշարի հաջորդ փուլում մրցելու է «Կալմար» – «Փյունիկ» զույգի հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023