Պաշտոնական. Յուլիան Նագելսմանը գլխավորեց Գերմանիայի հավաքականը
Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, «բունդեսմանշաֆթի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Յուլիան Նագելսմանը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հուլիսի 31-ը։ 36-ամյա մասնագետը զբաղեցրած պաշտոնում փոխարինել է Հանսի Ֆլիկին, ով օրեր առաջ հեռացվել էր աշխատանքից։ Յուլիան Նագելսմանն ավելի վաղ մարզել է «Հոֆֆենհայմը», «Լայպցիգը» և «Բավարիան»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am