Պաշտոնական. Յուլիան Նագելսմանը գլխավորեց Գերմանիայի հավաքականը

Պաշտոնական. Յուլիան Նագելսմանը գլխավորեց Գերմանիայի հավաքականը

22/09/2023 - 13:45

Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, «բունդեսմանշաֆթի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Յուլիան Նագելսմանը։

Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հուլիսի 31-ը։

36-ամյա մասնագետը զբաղեցրած պաշտոնում փոխարինել է Հանսի Ֆլիկին, ով օրեր առաջ հեռացվել էր աշխատանքից։

Յուլիան Նագելսմանն ավելի վաղ մարզել է «Հոֆֆենհայմը», «Լայպցիգը» և «Բավարիան»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023