Author Archives: Miqayel

Թրիլլեր Ստամբուլում. Ման. Յունայթեդն ու Գալաթասարայը գերգոլառատ խաղում չպարզեցին հաղթողին 🎥

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» A խմբի շրջանակում Ստամբուլի «Ռամս Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Գալաթասարայի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումն անցավ անչափ լարված, թեժ ու համառ պայքարում, որի ընթացքում կողմերը չպարզեցին հաղթեցին. գրանցվեց գերգոլառատ` 3:3 հաշիվը։ Հանդիպման ընթացքում «կարմիր սատանաները» հաղթում էին նախ 2:0, ապա 3:1 հաշվով, սակայն արդյունքում Էրիկ Տեն Հագի թիմը […]

Բրունու Ֆերնանդեշի հիասքանչ գոլը Գալաթասարայի դեմ խաղում 🎥

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցում է «Գալաթասարայի» դեմ։ Հանիդպման 18-րդ րոպեին «կարմիր սատանաների» կազմից հեռահար հիասքանչ հարվածով աչքի ընկավ Բրունու Ֆերնանդեշը` հաշիվը դարձնելով 2:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մանչեսթեր Սիթին ֆանտաստիկ comeback արեց Լայպցիգի դեմ խաղում 🎥

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» G խմբի շրջանակում «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Լայպցիգի» դեմ։ Առաջին կեսից հետո բավական անակնկալ հաշիվ էր վառվում լուսատախտակին։ «Ցլերը» նախքան ընդմիջում, ունենալով երկու իրական գոլային պահ, դրանք վերածեցին դարպասի գրավման։ Մարկո Ռոզեի թիմից դուբլի հեղինակ դարձավ Լոյի Օպենդան։ Այդուհանդերձ, երկրորդ կեսում «քաղաքաբնակները» կարողացան բեկել հանդիպման ընթացնքն ու ֆանտաստիկ comeback արեցին` […]

«Սա ի՞նչ հիմարություն է, VAR». Շիրերը` Նյուքասլի դարպասին նշանակված 11-մետրանոցի մասին

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Նյուքասլի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Փարիզյան ակումբը պարտությունից խուսափեց միայն 90+8-րդ րոպեին Կիլիան Մբապեի իրացրաց դիպուկ 11-մետրանոցի շնորհիվ։ Այդ դրվագը դարձել է լայն քննարկումների առարկա, քանի որ շատերի կարծիքով հանդիպման գլխավոր մրցավար Շիմոն Մարչինյակը սխալմամբ նշանակեց 11-մետրանոց։ Այդ դրվագի մասին X-ի իր միկրոբլոգում գրառում […]

Պատմության լավագույն իսպանացի ֆուտբոլիստներն` ըստ FourFourTwo-ի

Բրիտանական հեղինակավոր FourForurTwo պարբերականը ներկայացրել է պատմության լավագույն իսպանացի ֆուտբոլիստներին։ Ըստ պարբերականի` լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

ՉԼ. Ատլետիկոն վստահ խաղով հաղթեց Ֆեյենորդին` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» E խմբի շրջանակում Ռոտերդամի «Դե Կույպ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ֆեյենորդի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «հնդկացիները» 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին։ Դիեգո Սիմեոնեի թիմի կազմից աչքի ընկավ Մարիո Էրմոսոն, իսկ Լուսթհարել Գետրեյդան ու Սանտիագո Խիմենեսը գրավեցին սեփական դսրպասը։ «Ֆեյենորդի» միակ գոլը խփեց Մաթս Վիֆերը։ E խմբում կայացել է […]

ՉԼ. Բորուսիան հիանալի խաղով հաղթեց Միլանին` «մահվան» խմբից դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Բորուսիա Դորտմունդը» F խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Միլանի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ դորտմունդյան ակումբը հիանալի հանդիպում անցկացրեց և 3:1 հաշվով հաղթեց «ռոսոներիներին»։ Էդին Թերզիչի թիմին հաղթանակ պարգևեցին Մարկո Ռոյսի, Ջեյմի Բայնոու-Գիտենսի ու Կարիմ Ադեյեմիի խփած գոլերը։ Միլանյան ակումբի միակ գոլն էլ խփեց Սամու Չուկվուեզեն։ Հատկանշական է, որ 0:0 հաշվի ժամանակ […]

Դրամա Փարիզում. ՊՍԺ-ն 90+8-րդ րոպեին խուսափեց պարտությունից Նյուքասլի դեմ խաղում🎥

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Նյուքասլը» Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում H խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց ՊՍԺ-ի դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում փարիզյան ակումբն ուներ խաղային հսկայական առավելություն, միևնույն է, Լուիս Էնրիկեի սաները չկարողացան կոտրել «կաչաղակների» դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Դեռ ավելին` «Պարի Սեն-Ժերմենը» քիչ էր մնում պարտվեր և միայն 90+8-րդ րոպեին Կիլիան Մբապեի իրացրած դիպուկ […]

Բարսելոնան կամային հաղթանակ տոնեց Պորտուի նկատմամբ` 3 տարի անց դուրս գալով ՉԼ 1/8 եզրափակիչ 🎥

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» «Օլիմպիական» մարզադաշտում H խմբի շրջանակում մրցեց «Պորտուի» դեմ։ Առաջին կեսն անցավ հավասար պայքարում և նախքան ընդմիջում կողմերը փոխանակվեցին խփած մեկական գնդակով։ Նախ 30-րդ րոպեին «վիշապների» կազմից հաշիվը վացեց Պեպեն, ապա 32-րդ րոպեին «բլաուգրանայի» պատասխան գոլը խփեց Ժոաու Կանսելուն։ Երկրորդ խաղակեսում Խավիի թիմն արդեն ուներ տարածքային և խաղային առավելություն` կարողանալով կորզել […]

Տիգրան Ավանեսյանի հիանալի գոլը Լոկոմոտիվի դեմ խաղում 🎥

Ռուսաստանի գավաթի 1/4 եզրափակիչի առաջին խաղում «Բալթիկան» Կալինինգրադի «Արենա Ռոստեկ» մարզադաշտում մրցեց «Լոկոմոտիվի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ «Բալթիկայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի Մ-21 հավաքականի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը, ով 65-րդ րոպեին շեշտակի հարվածով դարձավ հիանալի գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 1:1 հաշիվը։ Նշենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը «Բալթիկայի» կազմում պաշտոնական խաղերում խփեց առաջին գոլը։ Ավելացնենք նաև, որ […]

1 681 682 683 684 685 2,107