ՉԼ. Ատլետիկոն վստահ խաղով հաղթեց Ֆեյենորդին` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥

ՉԼ. Ատլետիկոն վստահ խաղով հաղթեց Ֆեյենորդին` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥

29/11/2023 - 02:32

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» E խմբի շրջանակում Ռոտերդամի «Դե Կույպ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ֆեյենորդի» դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «հնդկացիները» 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին։

Դիեգո Սիմեոնեի թիմի կազմից աչքի ընկավ Մարիո Էրմոսոն, իսկ Լուսթհարել Գետրեյդան ու Սանտիագո Խիմենեսը գրավեցին սեփական դսրպասը։

«Ֆեյենորդի» միակ գոլը խփեց Մաթս Վիֆերը։

E խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Լացիո» 2:0 «Սելթիկ»

Խումբը 5-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Ատլետիկո» – 11 միավոր
  2. «Լացիո» – 10
  3. «Ֆեյենորդ» – 6
  4. «Սելթիկ» – 1

Այսպիսով, 5-րդ տուրի արդյունքներից հետո պարզ դարձավ, որ E խմբից «Ատլետիկոն» ու «Լացիոն» նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ «Ֆեյենորդը» 2024 թ. գարնանը հանդես կգա Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023