Մանչեսթեր Սիթին ֆանտաստիկ comeback արեց Լայպցիգի դեմ խաղում 🎥

Մանչեսթեր Սիթին ֆանտաստիկ comeback արեց Լայպցիգի դեմ խաղում 🎥

29/11/2023 - 11:50

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» G խմբի շրջանակում «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Լայպցիգի» դեմ։

Առաջին կեսից հետո բավական անակնկալ հաշիվ էր վառվում լուսատախտակին։

«Ցլերը» նախքան ընդմիջում, ունենալով երկու իրական գոլային պահ, դրանք վերածեցին դարպասի գրավման։

Մարկո Ռոզեի թիմից դուբլի հեղինակ դարձավ Լոյի Օպենդան։

Այդուհանդերձ, երկրորդ կեսում «քաղաքաբնակները» կարողացան բեկել հանդիպման ընթացնքն ու ֆանտաստիկ comeback արեցին` հաղթելով 3:2 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ Ֆիլ Ֆոդենը, ով դարձավ մեկ գոլի և երկու ասիստի հեղինակ` օգնելով աչքի ընկնել նաև իր թիմակիցներ Էրլինգ Հոլանդին ու Խուլիան Ալվարեսին։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Յանգ Բոյս» 2:0 «Ցրվենա Զվեզդա»

G խումբը 5-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Մանչեսթեր Սիթի» – 15 միավոր
  2. «Լայպցիգ» – 9
  3. «Յանգ Բոյս» – 4
  4. «Ցրվենա Զվեզդա» – 1

Հավելենք, որ այս խմբում այլևս որևէ փոփոխություն տեղի ունենալ չի կարող. բոլոր ակումբները, անկախ վերջին տուրի արդյունքներից, զբացնելու են վերոնշյալ հորիզոնականները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023