Նաիր Թիկնիզյանի գոլը Զենիթի դեմ խաղում 🎥
Ռուսական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Զենիթի» դեմ։ «Երկաթուղայինների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Նաիր Թիկնիզյանը, ով 88-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 3:1 հաշիվը։ Նշենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը ՌՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 15 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am