Նյուքասլը կրկին  բարձրության վրա է` հաղթելով Ման. Յունայթեդին🎥

Նյուքասլը կրկին բարձրության վրա է` հաղթելով Ման. Յունայթեդին🎥

03/12/2023 - 11:15

Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Նյուքասլը» «Սեյնթ Ջեյմս Պարկ» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «կաչաղակները» հաղթեցին 1:0 հաշվով։

Էդի Հաուի թիմին հաղթանակ պարգևեց 55-րդ րոպեին Էնթոնի Գորդոնի գոլը` եզրափակելով Կիրիան Տրիպեի փոխանցումը։

Նշենք, որ Տրիպիեն Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում կատարել է արդեն 7 գոլային փոխանցում և լավագույն ասիստների ցուցակում հավասարվեց առաջատար Պետրու Նետուին («Վուլվերհեմպտոն»)։

Այս հաղթանակից հետո «Նյուքասլը» վաստակեց 26 միավոր` բարձրանալով 5-րդ հորիզոնական։

«Կարմիր սատանաները», 24 միավորով, 7-րդն են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023