Մեսսի. «Ես գիտեի, որ Աստված ցանկանում է` դառնամ աշխարհի չեմպիոն»

Մեսսի. «Ես գիտեի, որ Աստված ցանկանում է` դառնամ աշխարհի չեմպիոն»

02/12/2023 - 20:45

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին խոսել է աշխարհի չեմպիոն դառնալու մասին.

«Ես այդ մասին դեռ տարիներ առաջ եմ ասել. վստահ էի, որ կդառնամ աշխարհի չեմպիոն։ Այդպես էի մտածում նաև ԱԱ-2014-ի եզրափակիչում պարտվելուց առաջ։

Այնուհետև տեղի ունեցավ այն, ինչ բոլորս գիտենք։ Ես գիտեի, որ Աստված ցանկանում է` դառնամ աշխարհի չեմպիոն։ Ես միշտ հավատում էի դրան։

Չեմպիոն դառնալու ճանապարհին շատ խոչընդոտներ են եղել։ Չեմպիոն դառնալը հեշտ չէր, սակայն, ի վերջո, դա հաջողվեց»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ Մեսսին 2022 թ. Կատարում կայացած աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինայի հավաքականի կազմում դարձավ չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023