Author Archives: Miqayel

The Best FIFA Football Awards. Պեպ Գվարդիոլան` տարվա լավագույն մարզիչ

Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում կայանում է The Best FIFA Football Awards ամենամյա մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխության ժամանակ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ստացավ «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Սևիկյանը մեկնել է Հունգարիա` բուժզննում անցնելու

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կարիերան շարունակելու է հունգարական «Ֆերենցվարոշի» կազմում։ Ինսայդեր Իվան Կարպովը հայտնում է, որ 22-ամյա ֆուտբոլիստն այսօր` հունվարի 15-ին, մեկնել է Հունգարիա` բուժզննում անցնելու «Ֆերենցվարոշի» համար։ Աղբյուրի փոխանցմամբ` «Պարի ՆՆ»-ը գործարքի դիմաց նախատեսվածից 100 հազար եվրո ավելի շատ գումար կվաստակի։ Գործարքի դիմաց «Ֆերենցվարոշը» կվճարի 1,2 մլն եվրո։ Բացի […]

Ման. Յունայթեդի կիսապաշտպանը կարիան կշարունակի Սևիլիայի կազմում 📸

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հանիբալ Մեժբրին կարիերան կշարունակի «Սևիլիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, անադլուսական ակումբը գործարքի հարցում վերջնական համաձայնության է հասել «կարմիր սատանաների» հետ։ «Սևիլիան» մինչև 2024 թ. հունիսի 30-ը կվարաձակալի թունիսցի ֆուտբոլիստին, որի ավարտից հետո ունենալու է նրան 20 մլն եվրոյի դիմաց գնման ոչ պարտադիր իրավունք։ Հաղորդվում է, որ եթե «Սևիլիան» որոշի […]

Այսօր կկայանա «The Best FIFA Football Awards» ամենամյա մրցանակաբաշխությունը

Այսօր` հունվարի 15-ին, Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում կկայանա «The Best FIFA Football Awards» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Երեկոյի ընթացքում հանձնվելու են մի շարք կարևոր մրցանակներ։ Այժմ կներկայացնենք ամենակարևոր անվանականարգերի հավակնորդներին. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» – Էրլինգ Հոլանդ («Ման. Սիթի», Նորվեգիա), Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա), Լեո Մեսսի («Ինտեր Մայամի», Արգենտինա) «Տարվա լավագույն դարպասապահ» – Յասին Բունու («Ալ Հիլալ», Մարոկկո»), Տիբո […]

Անչելոտին Ռեալի ղեկին նվաճած տիտղոսներով հավասարվել է Զիդանին

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» 4:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ «Արքայական» ակումբը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի օրոք նվաճեց 11-րդ տիտղոսը։ Ինչպես տեղեկացնում է Mister Chip-ը, «Պապա Կառլոն» այդ ցուցանիշով հավասարեց Զինեդին Զիդանին, ում գլխավորությամբ «Ռեալը» նույնպես նվաճել է 11 տիտղոս։ Այդ ցուցանիշով առաջատարը Միգել Մունյոսն է, ով «Ռեալը» մարզել է 1959-1974 թթ.` նվաճելով 14 տիտղոս։ Հատկանշական է, որ […]

Ֆլորենտինո Պերեսը դարձել է Ռեալի պատմության ամենատիտղոսակիր նախագահը

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» 4:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ «Սերուցքայիններն» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի օրոք նվաճեցին 33-րդ տիտղոսը։ Ինչպես տեղեկացնում է Mister Chip-ը, Պերեսը դարձել է «արքայական» ակումբի պատմության ամենատիտղոսակիր նախագահը` շրջանցելով Սանտիագո Բերնաբեուին։ «Ռեալը» Պերեսի օրոք 6-ական անգամ դարձել է Լա լիգայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի հաղթող, 7 անգամ` Իսպանիայի Սուպերգավաթակիր, 5-ական անգամ` ՈՒԵՖԱ-ի […]

Գործակալ. «Սևիկյանի աչքի առաջ Սպերցյանի օրինակն է, ում Այաքսը չգնեց ՌՊԼ-ից»

Ռուս գործակալ Ալեքսեյ Սաֆոնովը «Спорт-Экспресс»-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև «Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի` հունգարական «Ֆերենցվարոշ» տեղափոխության մասին. – Սևիկյանը «Պարի ՆՆ»-ից տեղափոխվում է «Ֆերենցվարոշ»։ Սերգեյ Յուրանը (խմբ.` «Պարի ՆՆ»-ի գլխավոր մարզիչը) չհասկացավ նրա այդ որոշումը։ Դուք ի՞նչ կասեք։ – Որքան տեղյակ եմ, Սևիկյանի շահերը պաշտպանում է նրա հայրը։ Նաև գրում են, որ […]

Ջուդ Բելինգհեմի ֆանտաստիկ ասիստը Վինիսիուսին Բարսելոնայի դեմ խաղում 🎥

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» 4:1 հաշվով ջախջախեց «Բարսելոնային»։ «Արքայական» ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Ջուդ Բելինգհեմը, ով 7-րդ րոպեին ֆանտաստիկ գոլային փոխանցում կատարց Վինիսիուսին. վերջինս բացեց հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Անչելոտի. «4:1-ը չափազանց խոշոր հաշիվ է՝ հաշվի առնելով Բարսելոնայի խաղը»

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» 4:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ «Հանդիպումը մեզ համար շատ բարդ ստացվեց։ 4:1-ը չափազանց խոշոր հաշիվ է` հաշվի առնելով «Բարսելոնայի» խաղը։ 3:1-ի ժամանակ հավսար խաղ էր, սակայն երբ հաշիվը 4:1 դարձրինք, մրցակիցը թևաթափ եղավ։ 2:0-ից հետո, հավանաբար, շատ տարվեցինք հակագրոհներով. պետք էր ավելի շատ վերահսկել գնդակը։ Ես չորրորդ մրցավարին ոչինչ չեմ ասել […]

Խավի. «Մեծ հույսեր ունեինք, սակայն վատագույն հանդիպումն անցկացրինք»

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Բարսելոնան» 1:4 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին. «Մենք մեծ հույսեր ունեինք և լի էինք ոգևորությամբ, սակայն վատագույն հանդիպումն անցկացրինք։ Հանդիպումը շատ վատ սկսեցինք, այնուհետև մեկ գնդակ հետ բերեցինք, սակայն 1:3-ից հետո ամեն ինչ շատ ավելի դժվար էր։ «Ռեալը» լուրջ խնդիրներ էր ստեղծում հակագրոհելիս, […]

1 646 647 648 649 650 2,107