Խավի. «Մեծ հույսեր ունեինք, սակայն վատագույն հանդիպումն անցկացրինք»

Խավի. «Մեծ հույսեր ունեինք, սակայն վատագույն հանդիպումն անցկացրինք»

15/01/2024 - 09:32

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Բարսելոնան» 1:4 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին.

«Մենք մեծ հույսեր ունեինք և լի էինք ոգևորությամբ, սակայն վատագույն հանդիպումն անցկացրինք։

Հանդիպումը շատ վատ սկսեցինք, այնուհետև մեկ գնդակ հետ բերեցինք, սակայն 1:3-ից հետո ամեն ինչ շատ ավելի դժվար էր։

«Ռեալը» լուրջ խնդիրներ էր ստեղծում հակագրոհելիս, որոնք մենք չէինք կարողանում կասեցնել։ Այսօր մենք համտեսեցինք ֆուտբոլի դառը կողմը։

Ներողություն եմ խնդրում երկրպագուներից. մեզ համար դժվար էր պայքարել մրցակցի դեմ։

Իմ կարիերայում բազում պարտություններ են եղել, սակայն կարողացել ենք վերականգնվել։ «Բարսելոնան» դեռ կվերադառնա։

Թող նման հանդիպումներն օգնեն մեզ ավելի լավը դառնալ։ Մեզ ծանր օրեր են սպասվում, մեզ շատ քննադատելու են, սակայն պետք է ընդունենք, որ այսօր այն մակարդակի հանդիպումը չանցկացրինք, որը համապատասխանում է եզրափակիչին։

Եկեք ոտքի կանգնենք և պայքարենք մյուս գավաթների համար»,- նշել է Խավին, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023